Վալենտին Թոդերկան (մայիսի 13, 1961(1961-05-13), Corlăteni), կինոյի և թատրոնի մոլդովացիդերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ 2007 թվականի ապրիլի 10-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը եղել է Teleradio-Moldova-ի նախագահ։ 2008 թվականին պարգևատրվել է Աշխատանքային փառքի շքանշանով Մոլդովայի հանրային հեռուստատեսության զարգացման գործում ունեցած իր ներդրման համար[1]։ 2011 թվականին ընտրվել է Քիշնևի քաղաքային խորհրդի անդամ[2] և ակտիվորեն ներգրավվել է քաղաքի մշակութային զարգացման գործում։
Կենսագրություն
Թոդերկանը ծնվել է Մոլդովայի Կորլետեն գյուղում 1961 թվականի մայիսի 13-ին։ Նա ՄոսկվայիԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտն ավարտած մոլդովացիների առաջին սերնդի ներկայացուցիչներից է։ 1985 թվականին ուսումն ավարտելուց հետո եղել է Luceafărul թատրոնի հիմնական թատերախմբի անդամ մինչև 1988 թվականը[3]։ 1991 թվականին Թոդերկանն ինստիտուտի իր դասընկերների հետ միասին հիմնադրել է Էժեն Իոնեսկոյի թատրոնը Քիշնևում։ Նա իր ներդրումն է ունեցել 1994-1997 թվականների Մոլդովայի BITEI միջազգային թատերական առաջին փառատոնի կազմակերպման գործում[4]։ Էժեն Իոնեսկոյի թատրոնի հետ Թոդերկանը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոնների Եգիպտոսում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստան և այլուր[3]։ 1995 թվականին Թոդերկանը նշանակվել է Մոլդովայի կինոստուդիայի գլխավոր տնօրեն և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2002 թվականը, երբ դարձել է Մոլդովայի կինոմատոգրաֆիայի բաժնի պատասխանատու։ 2006 թվականին նա կրկին կարճ ժամանակով դարձել է Մոլդովայի կինոստուդիայի գլխավոր տնօրեն։ Նա ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան մոտավորապես այդ ժամանակաշրջանում։ 2007 թվականից մինչև 2010 թվականը Վալենտին Թոդերկանը եղել է TeleRadio-Moldova-ի տնօրեն[5]։ 2011 թվականի հունիսի 5-ին նա ընտրվել է Քիշնևի քաղաքային խորհրդի անդամ, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականը[2]։