Վաթերլոյի ճակատամարտ՝ ճակատամարտ, որ տեղի է ունեցել Բրյուսելից 20 կմ հարավ գտնվող Վաթեռլոո բնակավայրի մոտ՝ Նապոլեոն Բոնապարտի բանակի (72.000 մարդ, 243 թնդանոթ) և անգլա-հոլանդա-պրուսական զորքերի (70.000 մարդ, 158 թնդանոթ) միջև «Հարյուր օր» ժամանակաշրջանի վերջում։
Հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթերլոոյի մոտ դիրքավորված անգլա-հոլանդական զորքերի վրա։ Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին՝ նրանց պատճառելով մեծ կորուստներ։ Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը, և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը։ Ֆրանսիացիները դիմեցին փախուստի՝ կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները՝ 23.000 մարդ։
Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|