Ֆիլմը սկսվում է Չիկագոյի Սաութ-Սայդ թաղամասի քրեական աշխարհի պարագլխի սպանությունով։ Ամեն ինչ տանում է նրան, որ սպանությունը կատարվել է նրա թիկնապահ, իտալոամերիկացի Տոնի Կամոնտեի կողմից։ Սպանության պատվիրատուն մեկ այլ քրեական հեղինակություն բոս Ջոննի Լովոն է, ով դրանից հետո առաջարկում է Տոնիին դառնալ իր «աջ թևը»։
Ոչ սովորական դաժանությամբ Տոնին հաստատում է իր հեղինակությունն այդ թաղամասում, իսկ այդ ընթացքում փորձում է սիրավեպի մեջ մտնել Լովոյի ընկերուհու՝ Պոպպի հետ։ Չանսալով Ջոննի Լովոյի հեղինակությանը, նա փորձում է իր ձեռքը վերցնել քաղաքի մի մասը։ Տոնին վստահ է, որ զենքի ուժով նա կարող է լուծել ամեն հարց ...
Ֆիլմի գլխավոր հերոսը նմանեցրած է այդ ժամանակների հայտնի գանգստեր Ալ Կապոնեին, ում երբեմն անվանում էին Scarface՝ «Սպիով դեմք».
Ըստ պատմվող լեգենդի ֆիլմի սցենարիստ Բեն Հեխտը իր լրագրող աշխատելու տարիներին ծանոթ է եղել Չիկագոյի շատ գանգստերների հետ, այդ թվում Ալ Կապոնեի, և նկարահանումների ժամանակ նրա տուն են այցելել Ալ Կապոնեի մարդիկ և հարցրել են թե արդյոք ֆիլմի գլխավոր հերոսին ի նկատի չի ունեցել հենց Ալ Կապոնեին։ Սակայն նա պատասխանել է, որ որպես նախատիպ ինքը վերցրել է երկու այլ գանգստերների՝ Ջիմ Կոլոսիմոյի և Չառլզ Դիոն Օ'Բեննիոնին։ Իսկ նրանց այն հարցին թե ինչու է այդ դեպքում ֆիլմը անվանվում Սպիով դեմքը, Հեխտը պատասխանել է, որ դիտողները կարծեն թե խոսքը Ալ Կապոնեի մասին է, դա արված է ուղղակի ֆիլմի եկամուտը ապահովելու համար։ Պատմում են նաև, որ Ալ Կապոնեին շատ է դուր եկել այս ֆիլմը, և նա իր մոտ ունեցել է ֆիլմի բնօրինակ ժապավեններից մեկը.
1983 թվականին չնայած շատ կինոքննադատների հակասական կարծիքներին, Բրայան դե Պալման նկարահանել է ֆիլմի ռիմեյքը՝ «Սպիով դեմքը», ուր գլխավոր հերոս Տոնի Մոնտանային փայլուն մարմնավորել է Ալ Պաչինոն.