Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Այն նաև անվանում են պետական բարօրություն։
Պետական բարօրության հետապնդումը սոցիալ-դեմոկրատների քաղաքական ծրագրերի հիմնական դրույթներից մեկն է։
Սոցիոլոգ Մարշալը (անգլ.՝ Thomas Humphrey Marshall) նկարագրել է բարօրության պետությունը, որպես ժողովրդավարության, բարեկեցության և կապիտալիզմի յուրահատուկ համադրություն։
Հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1850 թ․ Լորենց ֆոն Շտեյնի կողմից։ Սոցիալական պետության հատկանիշներն են՝
- Պետության բարձր տնտեսական զարգացվածությունը, որն հնարավորություն է տալիս վերաբաշխելու բնակչության եկամուտները, առանց վնասելու խոշոր սեփականատերերին,
- Տնտեսության սոցիալապես ուղղվածության կառուցվածքը,
- Քաղաքացիական հասարակության ձևավորումը,
- Տարբեր սոցիալական ծրագրերի մշակումը պետության կողմից,
- Սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների առջև,
- Պետության նպատակների ընդունումը, յուրաքանչյուրին արժանապատիվ կենսապայմանների, սոցիալական ապահովության և անհատական ինքնապաշտպանության համար հավասար նախնական պայմանների ապահովումը։
Սոցիալական պետության գաղափարը ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին իսկ հոդվածի մեջ։