Սկլեպ (դամբարան), շինություն նախատեսված ներսում դագաղ կամ գերեզման դնելու համար կամ էլ առանձին տեղակայված՝ որպես թաղման շինություն[1]։ Ընդհանուր առմամբ սկլեպը ընտանիքի անդամների գերեզման է (ընտանեկան սկլեպ) կամ էլ մեկ տոհմի (տոհմական սկլեպ), կոչվում է գերեզմանատուն[2]։
Ստուգաբանություն և նշանակություն
Առաջացել է լեհերենsklep ՝ «հեռանալ, նկուղ, նստարան» բառից։ Քանի որ բացակայում է «ё» («склёпка»՝ «անշունչ») տառի անցումը, Ֆասմերը առաջարկել է անուղղակի փոխառել բառը, բայց օգտագործել ուկրաիներեն[3] ձևով։
Ռուսերենում «սկլեպ» բառը շատ լայն կիրառություն ունի։ Այն երբեմն օգտագործվում է թաղման խցի իմաստով կամ էլ ամբողջությամբ շինությունը՝ ինչպես վերին մասում (գերեզմանոց, նեկրոպոլ, առանձին տեղակայված), այնպես էլ ստորգետնյա (եկեղեցու, ամրոցների տակ)։
Միևնույն ժամանակ` «կրիպտե» բառը եկեղեցական արտահայտություն է (օգտագործվում է եկեղեցում վանականների թաղման ժամանակ)։ Հեռուստասերիալ «Բայքերները սկլեպից» հենց այդպես է կոչվել ինչպես անգլիական բնօրինակում, այնպես էլ նույնանուն կատակերգությունում, կոչվում է Tales from the Crypt (բառացի «Պատմություններ կրիպտեից»)։
«Ընտանեկան սկլեպ», «տոհմական սկլոպ» և գերեզմանատուն տերմինները, հաճախ օգտագործվում են նույն ենթատեքստում և ավելի շատ ոճային տարբերություն ունեն։
Պատմություն
Առանձին շինություններում թաղման գաղափարը շատ հին է, սակայն սկլեպը նրա նոր տեսակն է և նրա նշանակությունը վերաբերվում է Նոր ժամանակաշրջանին։ Սկզբնապես ծագել են Եվրոպայում հարուստ արիստոկրատ ընտանիքների անդամների համար, քարերով փակված սկլեպը պաշտպանված էր գերեզմանագողերից, քանի որ հանգուցյալները հաճախ թաղված էին հարուստ հագուստով, թանկարժեք իրերով, զրահով և զենքով։ Գաղափարն անմիջապես ընդունվել է գերեզմանատների ծառայության կողմից, քանի որ գերեզմանները ժամանակի ընթացքում ծածկվում էին հողով և սկլեպը միաժամանակ լուծեց նաև այդ հարցը[4]։
Հոգեբանական գործոն է հանդիսանում այն միտքը, որ մահից հետո մարմինը «չանհանգստանա», պաշտպանված լինի վատ եղանակից, որդերից և երկրային մարմիների հետ շփումից[4]։
Պատկերասրահ
Կրիպտե (ոչ սկլեպ) թաղման խուցերով, Սինտ Տրյույդեն աբբայություն, Բելգիա, 11-րդ դար
Սերյակովի փորագրությամբ կոմս Պոլյի սկլեպը, կառուցվել է Բրյուլլովի նախագծով Շուվալովի այգի, Ռուսաստան, 1830