Սիբիլ Հեթումյան (1240 - 1290), Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր։ Հեթում Ա թագավորի և Զապել թագուհու դուստրն է։
Կենսագրություն
1254 թվականին ամուսնացել է Անտիոքի դուքս և Տրիպոլիի կոմս Բոհեմունդ VI-ի հետ։ Ամուսնու մահից հետո որպես որդու խնամակալ ղեկավարել է Տրիպոլիի կոմսությունը։ Նա ընդդիմադիր էր Կիպրոսի արքա Հուգո III արքայի իշխանությանը։ Բոհեմունդ VII-ի մահից հետո՝ 1287 թվականին, Տրիպոլիի ազնվականները Սիբիլին առաջարկում ղեկավարել երկիրը։ Ավելի ուշ նա վերադառնում է հայրենի Կիլիկիա՝ իր եղբոր, արդեն թագավոր դարձած Լևոն Գ-ի մոտ, որտեղ և մահացել է 1290 թվականին[1]։
Ընտանիք
Ամուսին։ Բոհեմունդ VI[2]
Երեխաներ։
- Իզաբել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են)
- Բոհեմունդ VII (1261 — 1287)
- կ. - Մարգարիտա դը Բրիենն
- կ. - Նարժո դը Տուսի
- կ. - Նիկոլաս Սենտ Օմեր
Ծանոթագրություններ