Հյուսիսից մարզի տարածքը ողողում են Սև ծովի, Քիզիլիրմակի գետաբերանի և Եշիլիրմակի ջրերը։
Սամսունի մարզը սահմանակցում է այլ նահանգների հետ (արևմուտքից դեպի արևելք). Սինոպ, Չորում, Ամասյա, Թոքաթ, Օրդու։
Բնակչություն
Մարզի բնակչությունը 2009 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1 209 137 մարդ, իսկ 2007 թվականի տվյալներով 1 187 000 մարդ։ Խոշոր քաղաք համարվում է Սամսունը (2000 թվականի տվյալներով 363 հազար մարդ), Բաֆրան, Սեզիրկյեպրյու, Տերմեն և Չարշամբան։
Վարչական բաժանում
Սամսունի մարզը կազմված է 17 վարչական շրջաններից, որոնցից 4-ը ենթարկվում են Սամսուն քաղաքին.