Ռուսական թագավորություն[1][2], ավատատիրական պետություն միջնադարյան Ռուսաստանում (1547-1721), Ռուսական կայսրության, այսօրվա Ռուսաստանի Դաշնության հիմքը։
Հիմնադրվել է 1547 թվականին, Մոսկվայի մեծ իշխան Իվան Ահեղի (1547-1584) թագադրությամբ։ Նա թագադրվել էր որպես ցար (ցեզար)՝ ձևականորեն հավասարվելով արևմտաեվրոպական կայսրերին։ Ռուսաստանի վերջին թագավորը Պետրոս Մեծն էր (1682-1721), ով Հյուսիսային պատերազմից հետո՝ 1721 թվականին, թագադրվել է որպես կայսր, իր հիմնադրած նոր՝ Սանկտ Պետերբուրգ մայրաքաղաքում։
Ռուսաց պատմագիտության մեջ տարածված կարծիքի համաձայն՝ միասնական և անկախ կենտրոնացված Ռուսական պետությունը ծագել է Ռուսական թագավորության ստեղծումից կես դար առաջ՝ Իվան III Մեծի գահակալության տարիներին։
Ռուսական հողերի միացումը և հին ռուսական պետության վերականգնման գաղափարը ժառանգվել է Ռուսական թագավորության ամբողջ գոյության ընթացքում և ընդունվել Ռուսական Կայսրության կողմից[3][4]։
Ծանոթագրություններ