- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Հովսեփի Ավագյան, հայ իրավաբան, քաղաքական գործիչ։ Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Կրասնոդարի երկրամասում։ Ծագումով Կարինի նահանգի Դերջան գավառի Մանց բնակավայրից է։
Կրթություն
- Գերազանցությամբ ավարտել է Կամիշինի ռազմական հրամանատարա-տեխնիկական ուսումնարանը,
- Տաշքենդի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը,
- Մոսկվայի Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիայի միամյա բարձրագույն դասընթացները,
- 1981 թվականին Մոսկվայում պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- Գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիան և 1991-ին Մոսկվայում պաշտպանել գիտական ատենախոսություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Ծառայությունը
- 1965-1972 թվականներին ծառայության է գործուղվել Բայկոնուրի միութենական կենտրոն։
- 1973-2000 թթ. ծառայել է իրավապահ մարմիններում,
- 1993-1995 թթ., ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում։
- Կազմավորել է Պաշտպանության նախարարության պայմանագրա-իրավական և արտաքին հարաբերությունների վարչությունը,
- Կազմավորել է Ազգային անվտանգության նախարարության Պայմանագրա-իրավական վարչությունը։
- ՀՀ Ազգային անվտանգության նախարարության պայմանագրա-իրավական վարչության պետի պաշտոնից զորացրվել է պահեստազոր գնդապետի զինվորական կոչումով։
- 1997-2007 թթ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի պրոռեկտոր։
- 2002 թվականից Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր[1]։
Պարգևներ
- Հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների համար 2000 թվականի փետրվարի 19-ին Ռուբեն Ավագյանը պարգևատրվել է անվանական մարտական զենքով։
Ստեղծագործական գործունեությունը
Հեղինակ է 70-ից ավելի գիտական և գիտահանրամատչելի աշխատանքների, որոնց թվում են «Памятники Армянского права», երկհատոր «Հայ իրավական մտքի գանձարան», «Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը», «Истоки армянской правовой мысли» (2008 թ.) աշխատանքները։
Քաղաքական գործունեությունը
- 2000 թվականից «Միավորված հայեր» կուսակցության նախագահն է։
- 2003 թվականին «Միավորված հայեր» կուսակցության կողմից նա առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, որի ընտրություններին և մասնակցել է 2003 թ. փետրվարի 19-ին։
- 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին գլխավորել է «Միավորված հայեր» կուսակցության ընտրացուցակը։
Երկեր
- Հայ իրավական մտքի գանձարան, հ. 1, 2, Ե., 2001, 2002։
- Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը, Ե., 2003։
- Памятники армянского права, Е., 2000.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.