Ռոմալա Գարայ (անգլ.՝ Romola Garai [ˈrɒmələ ˈɡæri], օգոստոսի 6, 1982(1982-08-06), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն)[4], բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն
Ռոմալա Գարայը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 6-ին, Հոնկոնգում։ Նրա մայրը՝ Ջենետը՝ լրագրողուհի է, իսկ հայրը՝ Էդիրանը, բանկի կառավարիչ էր։ Պապը՝ Բերնգարդ "Բերտ" Գարայը՝ Հունգարիայի ներգաղթած հրեա էր։ Նա հիմնադրել է Քեյստոուն մամուլը (Keystone Press-Photographic agency):
Ռոմոլայից բացի, նրանց ընտանիքում ապրում էին ևս երեք երեխաներ։ Նրա ոչ սովորական անուն Romulus-ի կանացի տարբերակն է, ով եղել է Հռոմի լեգենդար հիմնադիրներից մեկը[5]։
Երբ աղջիկը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սինգապուր, իսկ երեք տարի անց ՝ Ուիլթշիր, Մեծ Բրիտանիա։ Տասնվեց տարեկանում Ռոմոլան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ Սիթիում այցելել է աղջիկների համար նախատեսված դպրոց և սկսել է աշխատել որպես մոդել։ Զուգահեռաբար նա մասնակցել է բոլոր դպրոցական թատերական ներկայացումներին, ինչպես նաև հաճախ հայտնվել է Ազգային Երիտասարդական թատրոնի բեմերում (անգլ.՝ National Youth Theatre): Հաջողությամբ ավարտելով դպրոցը, Ռոմոլան ընդունվել է Մարիա թագուհու անվան համալսարանը, որտեղ սովորել անգլիական գրականություն։
Կարիերա
Տասնութ տարեկանում դերասանների ընտրության ժամանակ աղջկան նկատել է մի գործակալ, որն առաջարկել էր նրան «Վերջին շիկահեր- գեղեցկուհին» (անգլ.՝ The Last of the Blonde Bombshells) ֆիլմի ժապավենում էպիզոդիկ դերը[6]։
BBC-ի մի քանի նախագծերին մասնակցելուց հետո նրա առաջին մեծ հաջողությունը 2002 թվականին Չարլզ Դիքենսի «Նիկոլաս Նիկկլբի» դասական վեպի էրկանիզացումը։ Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ, իսկ դերասանական կազմը ԱՄՆ-ի ազգային խորհրդի քննադատների կողմից արժանացել է մրցանակաների[7]։
Թիմ Ֆայվելլի «Ես զավթում եմ դղյակը» ֆիլմում Կասսանդրիի դերը խաղալու հաստատումից հետո, Ռոմոլան որոշում է թողնել ուսումը և իր ամբողջ էներգիան ներդնել դերասանական կարիերայում։ 2003 թվականին նա առաջադրվել BIFA մրցանակին՝ "Առավել խոստումնալից առաջնելույթ ունեցող մարդ" կատեգորիայում, իսկ մեկ տարի անց կրկին եղել է BIFA-յի «Իսկ ներսում ես պարում եմ» ֆիլմի երկրորդ պլանի դերասանների թեկնածուների ցուցակում, որի կազմում 2005 թվականին Լոնդոնի հանրության կինոքննադատների կողմից արժանացել է մրցանակի։
2007 թվականի պրենիրայից հետո «Հրեշտակ» Ֆրանսուա Օզոնի օրաթերթ The Independent Ռոմոլային անվաննել է «տարվա դերասանուհի»[8]։ Նույն թվականին նա նկահանվել է «Քավություն» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են դարձել Ջեյմս Մաքէվոյն ու Քիրա Նայթլին։ Քննադատները բարձր են գնահատել նրա խաղը, որի արդյունքում Ռոմոլան արժանացել է Evening Standard թերթի մրցանակին՝ անվանակարգը ստացել է մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]։
Ռեժիսոր Սթիվեն Պոլիակոֆֆը, ով «1939» ֆիլմի համար աշխատել էր դերասանուհու հետ, նրան անվանել է որպես «հաջորդ Քեյթ Ուինսլեթ», և կարծիք է հայտնել, որ ապագայում Ռոմոլան կդառնա բրիտանացի առավել ազդեցիկ դերասանուհի[10]։ 2009 թվականին Ռոմոլան, կատարելով Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի հիման վրա նկարահանախ BBC-ի մինի սերիալում գլխավոր հերոսուհու՝ Էմմայի դերը, առաջադրվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին՝ «Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում[11]։
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|