Սարաֆյանը ծնվել է 1930 թվականիապրիլի 28-ին, Նյու Յորք քաղաքում, ներգաղթյալ հայ ընտանիքում։ Նյու Յորքի համալսարանում սկզբնական շրջանում իրավունք ու բժշկագիտություն է ուսումնասիրել, ապա անցել է կինոգործի ուսումնասիրման, որտեղ գերազանց արդյունքներ է ցուցաբերել։ Այնուհետև քոլեջը լքելով՝ ծառայության է անցել Միացյալ Նահանգների զինված ուժերում՝ որպես լրագրող[6]։ Ծանոթացել ու մտերմացել է ապագա հոլիվուդյանկինոռեժիսոր Ռոբերտ Ալտմանի հետ[7], միասին ֆիլմեր են նկարահանել արդյունաբերական թեմաներով։ Սարաֆյանը նաև դերակատարմամբ հանդես է եկել Ալտմանի բեմադրած թատերախաղում[7], 1960-ական թվականների սկզբներին էլ, որպես նրա օգնական, աշխատակցել է հեռուստատեսությունում[6][7]։ Կարճ ժամանակ անց սկսել է հենց ինքը հեռուստաշոուներ, հեռուստատեսային ներկայացումներ ու սերիալներ բեմադրել։ 1963 թվականին «Կենդանի խաղալիք» («Living Doll») սերիալի «Մթնշաղի գոտին» («The Twilight Zone») դրվագի նրա նկարահանումը ջերմ ընդունելության ու դրվատանքների է արժանացել՝ արձանագրելով Սարաֆյանի առաջին լուրջ ձեռքբերումը որպես ռեժիսորի։ 1965 թվականին նա նկարահանել է իր առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Էնդին»։ Որպես գեղարվեստական ֆիլմի ռեժիսորի՝ նրա ամենամեծ հաջողությունն առնչվում է Vanishing Point-ին. չնայած քննադատների ոչ այնքան բարեհաճ ընդունելությանը՝ այն ճանաչվեց ու դարձավ արվեստի նշանակալի գործ, կուլտային հիթ[7]։ Սարաֆյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից հիշատակման են արժանի նաև «Run Wild, Run Free»-ն (1969), «Man in the Wilderness»-ը (1971), «The Man Who Loved Cat Dancing»-ը, հեռուստատեսային ռեժիսորական աշխատանքներից՝ Gunsmoke և Batman սերիալների առանձին դրվագները։ Դերասանական առանձնապես ուշագրավ աշխատանքներից են գանգստերը՝ Bugsy, հիթմենը՝ Bulworth գեղարվեստական ֆիլմերում, God Beaver կերպարի հնչյունավորումը Dr. Dolittle 2 անիմացիոն կինոնկարում[7], սրճարանատիրոջ դերը 1985–1986 թթ. CBS հեռուստաընկերության ցուցադրած Foley Square սիտկոմ-հեռուստասերիալում[8][9]։
Անձնական կյանք
Սարաֆյանն ամուսնացել է իր մտերիմ գործընկերոջ՝ Ռոբերտ Ալտմանի քրոջ՝ Հելենի հետ։ Որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են, ապա կրկին միացել։ Ունեցել են հինգ զավակ. դերասան Ռիչարդ Սարաֆյան կրտսերը, դերասան և ռեժիսոր Դերեն Սարաֆյանը, հատուկ էֆեկտների փորձագետ Դամոն Բ. Սարաֆյանը,սցենարիստ Թեդի Սարաֆյանը, Քեթրին Սարաֆյանը[7][10]։
Մահը
Սարաֆյանը մահացել է 83 տարեկան հասակում, ԿալիֆոռնիայիՍանտա Մոնիկա քաղաքում, թոքախտից, որով վարակվել էր մեջքի կոտրվածքը բուժելու ընթացքում[7][11]։
"Zorro: The Legend Continues" դրվագը (չհեռարձակված հեռուստանախագիծ)
Առաջադրում
Ռիչարդ Սաֆարյանի «The Next Man» («Հաջորդ մարդը») ֆիլմը (1976) առաջադրվել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հուգո» մրցանակի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։
↑McNeil, Alex, Total Television: The Comprehensive Guide to Programming From 1948 to the Present, New York: Penguin Books, 1996, p. 293.
↑Brooks, Tim, and Earle Marsh, The Complete Directory to Prime-Time Network and Cable TV Shows, 1946-Present, Sixth Edition, New York: Ballantine Books, 1995, 0-345-39736-3, p. 364.