|
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2][3][…] (77 տարեկան) |
---|
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
---|
Կրթություն | ԴեՊոլ համալսարանի թատերական դպրոց և J. Sterling Morton High School East? |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան |
---|
Երեխա(ներ) | Ջիա Մանտենյա |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
joemantegna.com |
|
Ջոզեֆ Էնթոնի (Ջո) Մանտենյա կրտսեր (անգլ.՝ Joseph Anthony «Joe» Mantegna, Jr., նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր[4]։ Առավել հայտնի է «Կնքահայրը 3», «Փոքրիկը զբոսնելիս», «Հրաժեշտ Փարիզին» ֆիլմերում խաղացած դերերով, «Մտածել որպես հանցագործ» հեռուստասերիալում խաղացած Դևիդ Ռոսիի դերով և «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած գեր Թոնիի հնչյունավորմամբ։
Կենսագրություն
Ջո Մանտենյան ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 13-ին Չիկագոյում։ Նրա խոսքերով՝ դեռ ավագ դասարաններում, երբ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում դեր է փորձել, հասկացել է, թե ինչ է դառնալու։ Այդ ժամանակ նա դեր չստացավ։ Բայց դրա փոխարեն նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել ոչ պակաս հայտնի բեմադրությունում՝ «Մազեր»-ում։ 1975 թվականից նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում։
1990 թվականի ապրիլի 17-ին Մանտենյան ունեցել է դուստր՝ Ջիան, որը 13 տարեկանից սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։
Ֆիլմագրություն
Մրցանակներ
1988 թվականի Վենետիկի փառատոնում «Ամեն ինչ փոխվում է» ֆիլմում կատարած լավագույն տղամարդկային դերի համար ստացել է «Վոլպիի գավաթ»։ 1999 թվականին «Առնետների ոհմակ» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի Հեռուստատեսությամբ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում։
Ծանոթագրություններ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|