Ջուլիետա Մազինա (իտալ.՝ Giulietta Masina, իրական անունը` Ջուլյա Աննա Մազինա (Giulia Anna Masina), փետրվարի 22, 1921(1921-02-22)[1][2], Սան Ջորջո դի Պիանո, Իտալիա - մարտի 23, 1994(1994-03-23)[3][1], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի պարգևին` կանացի լավագույն դերի համար (1957): Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակի դափնեկիր (1966):
Կենսագրություն
Ջուլիետա Մազինան ծնվել է Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Սան Ջորջիո դի Պիանո համայնքում։ Նրա հայրը ջութակահար և երաժշտության դասատու էր, իսկ մայրը` դպրոցի ուսուցչուհի։ Ջուլիետան չորս երեխաներից ավագն էր։ Դեռ մանուկ հասակից նա հակվածություն էր դրսևորում թատրոնի, պարերի և երաժշտության հանդեպ։ Դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկել են Հռոմ` բարեկամուհու մոտ, որտեղ նա սովորել է Սուրբ Ուրսուլայի շքանշանի Հռոմեական միության վանական գիմնազիայում։ Չնայած Ջուլիետան ցանկանում էր դաշնակահարուհի դառնալ, այնուամենայնիվ ընդունվել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի բանասիրական ֆակուլտետ և ավարտելուց հետո ստացել ժամանակակից գրականություն դասավանդողի վկայագիր[7]։
Սովորելու տարիներին ուսանողական թատրոնում նա խաղացել է զանազան դերեր, իսկ հետագայում աշխատանքի է անցել ռադիոյում, ելույթներ ունեցել ռադիոհաղորդումներում, որոնց սցենարները գրում էր իտալական կինոյի ապագա ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին։ Վերջինս այն ժամանակ ամսագրերից մեկում աշխատում էր որպես ծաղրանկարիչ։ Նրա խնդրանքով է դերասանուհին փոխել իր անունը և դարձել Ջուլիետա[7][8]։
Առաջին անգամ Ջուլիետան կինոյում նկարահանվել է Ալբերտո Լատուադայի «Առանց խղճի» (1947 թ.) կինոնկարում, որտեղ կատարել է մարմնավաճառուհի Մարչելլայի դերը[9]։ Այդ դերակատարման համար արժանացել է «Արծաթե ժապավեն» մրցանակին։ Ջուլիետայի ամենահայտնի ֆիլմերից արժե նշել «Կաբիրիայի գիշերները» (1957 թ.), «Ջուլիետան և հոգիները» (1965 թ.), «Ջինջերն ու Ֆրեդը» (1986 թ.) և այլ կինոնկարներ։ Նրան անվանել են «կիսաշրջազգեստով Չապլին»[10]։
Անձնական կյանք
Ջուլիետա Մազինան 1943 թվականին ամուսնացել է Ֆեդերիկո Ֆելինիի հետ։ 1945 թվականին ծնվել է նրանց որդին, սակայն մեկ ամիս անց մահացել է գլխուղեղի բորբոքումից[11]։ Դրանից հետո նրանք այլևս երեխաներ չեն ունեցել։
Ջուլիետա Մազինան մահացել է 1994 թվականի մարտի 23-ին` թոքերի քաղցկեղից, ամուսնու մահվանից հինգ ամիս անց։ Թաղված է Ռիմինիում` Ֆեդերիկո Ֆելինիի կողքին։ Նրանց դամբարանի հեղինակը հայտնի քանդակագործ Առնալդո Պոմոդորոն է։
Ֆիլմագրություն
Թվական |
Անվանում |
Բնօրինակ անվանում |
Կերպար
|
1947 |
Առանց խղճի |
Senza pietà |
Մարչելլա
|
1950 |
Վարյետեի լույսերը |
Luci del varietà |
Մելինա Ամուր
|
1951 |
Փակված ծածկափեղկեր |
Persiane chiuse |
Պիպպո
|
1951 |
Դժբախտության յոթ ժամերը |
Sette ore di guai |
Ռոմոլինիի դուստրը
|
1951 |
Գեղեցիկ սպասավորուհին աշխատանք է փնտրում |
Cameriera bella presenza offresi... |
Էրմելինդա
|
1952 |
Վանդա, մեղսագործուհի |
Wanda, la peccatrice |
Նադինա
|
1952 |
Իմ կյանքի սիրավեպը |
Il romanzo della mia vita |
Պաոլա
|
1952 |
Սպիտակ շեյխը |
Lo sceicco bianco |
Կաբիրիա
|
1952 |
Եվրոպա 51 |
Europa '51 |
Ջուլիետա
|
1953 |
Մեծ քաղաքի ծայրամասում |
Ai margini della metropoli |
Ջինա Իլարի
|
1953 |
Տհաճություն (Վիա Պադովա 46) |
Lo scocciatore (Via Padova 46) |
Իռեն
|
1954 |
Արգելված կինը |
Donne proibite |
Ռոզիտա
|
1954 |
Սիրո հարյուր տարին |
Cento anni d'amore |
հարևանուհի
|
1954 |
Ճանապարհ |
La strada |
Ջելսոմինա
|
1955 |
Բարի գիշեր... փաստաբան |
Buonanotte... avvocato! |
Կլարա Սանտի
|
1955 |
Խարդախները |
Il bidone |
Իրիս
|
1957 |
Կաբիրիայի գիշերները |
Le notti di Cabiria |
Կաբիրիա (Մարիա Չեկարելլի)
|
1958 |
Ֆորտունելլա |
Fortunella |
Նանդա Դիոտալլևի «Ֆորտունելլա»
|
1958 |
Դժոխք քաղաքի կենտրոնում |
Nella città l'inferno |
Լինա
|
1959 |
Յոնսն ու Էրդմեն |
Jons und Erdme |
Էրդմե
|
1960 |
Աղջիկն արհեստական մետաքսով (Մեծ կյանք) |
Das kunstseidene Mädchen |
Դորիս Պուցկե
|
1965 |
Ջուլիետան և հոգիները |
Giulietta degli spiriti |
Ջուլիետա
|
1966 |
Ներեցեք, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ |
Scusi, lei è favorevole o contrario? |
Աննա
|
1967 |
Մի բարկացրեք զզվեցնողին |
Non stuzzicate la zanzara |
Ռիտայի մայրը
|
1969 |
Խենթը Շայոյից |
The Madwoman of Chaillot |
Գաբրիել
|
1973 |
Էլեոնորա |
Eleonora |
Էլեոնորա
|
1976 |
Կամիլլա |
Camilla |
Կամիլլա
|
1985 |
Ձնաբուք տատիկը |
Perinbaba |
Ձնաբուք տատիկ
|
1985 |
Անուրջներ և իրականություն |
Sogni e bisogni |
-
|
1986 |
Ջինջերն ու Ֆրեդը |
Ginger e Fred |
Ամելիա Բոնետի, Ջինջեր
|
1991 |
Հնարավոր է այսօր |
Aujourd'hui peut-être... |
Բերտիլ
|
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119117096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://bbcc.regione.emilia-romagna.it/pater/loadcard.do?id_card=152363
- ↑ https://riminiturismo.it/visitatori/scopri-il-territorio/arte-e-cultura/monumenti-alla-memoria/cimitero-monumentale-di-rimini
- ↑ 7,0 7,1 Мазина Джульетта
- ↑ «Джульетта Мазина биография и фильмография. Киномаг — магазин редкого интеллектуального кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ БСЭ - Мазина Джульетта
- ↑ Рыжков В. Дороги Джульетты. Джульетта Мазина // Любовь к звездам. Любовные истории самых знаменитых актрис. — М.: ОЛМА Медиа Групп, 2003. — С. 146. — 384 с. — ISBN 978-5-94-850065-2
- ↑ Information on miscarriage and death from encephalitis cited in Tullio Kezich, Fellini: His Life and Work (New York: Faber, 2006), 74.
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|