Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրի
|
Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրին
|
Ընդհանուր տեղեկություններ
|
Համայնք
|
Կենտրոն
|
Գտնվում է
|
Մանկական այգում
|
Բարձրություն
|
3 մետր
|
Քանդակագործ(ներ)
|
Լևոն Թոքմաջյան
|
Հիմնադրում
|
2005
|
Նյութ
|
Արցախի վարդագույն մարմար
|
Շինարարության ավարտ
|
2005, նոյեմբերի 22
|
Ներկա վիճակ
|
կանգուն
|
Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքիյան փողոցների միջև գտնվող մանկական զբոսայգում, Բեյրութի փողոցի հարևանությամբ, տեղադրվել է 2005-ին։
Հեղինակ
Տվյալներ
Կիսանդրին կառուցված է Արցախի վարդագույն մարմարից, բարձրությունը 3 մետր է։
Պատմություն
Լիբանանցի գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրու բացման արարողությունը կայացել է 2005 թվականի նոյեմբերի 22-ին։ Մասնակցել են Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Սիրիայի դեսպանները, մտավորականներ, պաշտոնատար անձինք, հյուրեր։ Սպիտակ սավանն իջեցնելու պատիվը տրվել է քանդակի հեղինակ քանդակագործ Լևոն Թոքմաջյանին և Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայել Ժաարային։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը։ Ժեբրայել Ժաարան հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, քաղաքապետարանին, քանդակագործին և հայ ժողովրդին, որոնք բարձր են գնահատել հայ և լիբանանյան ժողովուրդների բարեկամությունն ու իրենց հարգանքն են տածել Ժուբրան Խալիլ Ժուբրանի հիշատակին[1]։
Կիսանդրին կառուցելու նախագիծն իրականացվել է Հայաստանում «Վիվասել» ընկերության ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ[2]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ