Ջեքսոնների ընտանիք՝ երաժիշտների ընտանիք է, որոնք ստեղծագործում են ռիթմ-և-բլյուզ, սոուլ, ռոք, փոփ, դիսկո ոճերում։ Նրանց ամենահաջողված խումբը The Jackson 5-ն էր, իսկ մենակարտարներից Մայքլ և Ջանեթ Ջեքսոնները։
Ջեքսոնները ընտանիքի հետ շատ սկանդալներ են կապված, սկսած 1993 թվականին Մայքլին մանկապղծության մեջ կեղծ մեղադրանքներից մինչ 2004 թվականին Ջանեթի ուղիղ եթերում կուրծքի մերկացում։ Ինչպես նաև բազմաթիվ վեճեր ընտանիքի ներսում։ Հարկ է նշել, որ Ջեքսոնների ընտանիքը իր մեծ ներդրումն է ունեցել շոու-բիզնեսի զարգացման մեջ։
Առաջին սերունդ
Ջոզեֆ Ուոլտեր Ջեքսոնը ծնվել է 1929 թվականի հուլիսի 26-ին Արկանզաս նահանգում։ Երբ նա 12 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին և հայրը՝ Սամուել Ջեքսոնը, տեղափոխվեց Օկլենդ։ Դպրոցը ավարտելուն պես նա տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ կարճ ժամանակով բոքսով զբաղվեց, սակայն մոր հիվանդության պատճառով տեղափոխվեց Ինդիանա, որպեսզի խնամեր նրան։ Հենց այնտեղ էլ նա ծանոթացավ Կետրին Սկրուզին։ 1949 թվականի նոյեմբերի 5-ին նրանք ամուսնացան և տողափոխվեցին Գերի, Ինդիանա։ Հենց այստեղ Ջոն հիմնադրեց The Falcons խումբը, որը ստեղծագործում էր ռիթմ-և-բլյուզ ոճում։ Սակայն 2 տարի անց Ջոն աշխատանքի անցավ գործարանում։