Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ (անգլ.՝ Jason Frederick Kidd, մարտի 23, 1973(1973-03-23)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբի գլխավոր մարզիչը։
Քիդը մեծացել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում և հանդես եկել Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի թիմում, որից հետո մուտք է գործում 1994 թ. NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 2-րդը` «Դալաս Մավերիքսի» կողմից։ 1996-ից 2001 թվականները Քիդը խաղում է «Ֆինիքս Սանսի» կազմում, իսկ 2001-ից 2008-ը՝ «Նյու Ջերսի Նեթսի»։ 2007–08 խաղաշրջանի միջնամասում Քիդը փոխանակման շրջանակում հետ է տեղափոխվում «Դալաս»։ Վերջինիս կազմում Քիդը 2011 թ.-ին հաղթում է NBA-ի չեմպիոնատը։ Բասկետբոլիստի կարիերայի վերջին՝ 2012–13 մրցաշրջանը Քիդն անցկացնում է «Նյու Յորք Նիքս», որից հետո թոշակի է անցնում, սակայն մեկ շաբաթ անց արդեն հանդես գալիս որպես «Բրուքլին Նեթս» (նախկին՝ «Նյու Ջերսի Նեթս») ակումբի գլխավոր մարզիչ։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում` Սիդնեյի (2000) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում։ Համարվել է լիգայի ոչ ագահ բասկետբոլիստներից մեկը, ով միշտ կարողանում էր գրագետ արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ։
Քիդը 10 անգամ ճանաչվել է աստղ` մասնակցելով բոլոր աստղերի խաղերին։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ