Էբերտն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Հերտա» ակումբում։ 1998-2004 թթ. նա հանդես է եկել այդ ակումբի տարբեր տարիքային խմբերում։ Իսկ 2004 թ. արդեն ստորագրեց պայմանագիր, ըստ որի նա սկսելու էր հանդես գալ այդ ակումբի հիմնական կազմում։ Առաջին անգամ հիմնական կազմում խաղաց 2006/07 մրցաշրջանի ժամանակ, երբ թիմը մրցում էր «Մոսկվա» ակումբի հետ։ 2006 թ. օգոստոսին իր մեկնարկային հանդիպումն անցկացրել Բունդեսլիգայում, երբ թիմը մրցում էր «Վոլֆսբուրգ» ակումբի հետ։
«Վալյադոլիդ»
2012 թ. Էբերտը տեղափոխվեց Իսպանիա, ստորագրեց պայմանագիր «Վալյադոլիդ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում Լա Լիգայի շրջանակներում իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց օգոստոսի 20-ին, երբ թիմը մրցում էր «Սարագոսա» ակումբի հետ[4]։ Հոկտեմբերի 30-ին նա կարողացավ խփել իր առաջին գնդակը Վալյադոլիդի կազմում, երբ թիմի մրցակիցն էր Ռեալ Սոսյեդադը[5]։ Առաջին իսկ մրցաշրջանում Պատրիկը դարձավ ակումբի հիմնական խաղացողներից մեկը. մասնակցեց 23 հանդիպման, 6 անգամ կարողացավ գրավել մրցակից թիմերի դարպասը։
«Սպարտակ»
2014 թ. փետրվարի 7-ին Էբերտն օգտվելով պայմանագրում եղած կետերից մեկից նախ խզեց պայմանագիրը Վալյադոլիդի հետ, ապա ստորագրեց նոր պայմանագիր «Սպարտակ» ակումբի հետ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ակումբը վճարել է մոտ 1.4 միլիոն եվրո[6]։ Էբերտը ռուսական ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2014 թ. մարտի 8-ին, երբ իր թիմը մրցում էր Թերեկի հետ (0։ 1)։
Ազգային հավաքականի կազմում
Էբերտը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականների կազմերում (մինչև 17, 18, 20, 21 տարեկաններ)։ 2009 թ. Մինչև 21 տարեկանների Ազգային հավաքականի կազմում կարողացել է հաղթել Եվրոպայի առաջնությունում։