Ուղիղ կեսօրին (անգլ.՝ High Noon), 1952 թվականին ռեժիսորՖրեդ Ցինեմանի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ, պատմության լավագույն վեստեռններից մեկը, արժանացել է 4 Օսկարի։
Սյուժե
Շերիֆ Ուիլ Քեյնը իր հարսանիքի օրը տեղեկանում է, որ քաղաք է գալիս հանցագործ Ֆրենկ Միլլերը իր ընկերների հետ, ում մի անգամ ձերբակալել էր Քեյնը։ Միլլերի ավազակախմբի 3 անդամներ սպասում են նրան գնացքի կայարանում, որը պետք է ժամանի ուղիղ կեսօրին։ Քեյնի հարսնացուն՝ Էմին և ընկերները համոզում են նրան լքել քաղաքը։ Նա սկզբում համաձայնվում է և կառքով մեկնում է քաղաքից կնոջ հետ։ Սակայն ճանապարհի կեսից նրանք հետ են վերադառնում քաղաք, Ուիլը որոշում է չթողնել քաղաքը ավազակներին։
Էմին չի համաձայնվում այդ որոշման հետ և որոշում է մեկնել քաղաքից այդ նույն գնացքով։ Քեյնը մտատանջության մեջ այնուամենայնիվ մնում է քաղաքում
և փորձում է քաղաքի բնակիչների մեջ իրեն օգնական փնտրել ավազակների հետ պայքարելու համար, սակայն ապարդյուն։
Արդյունքում նա մենակ է մնում 4 ավազակների դեմ և կարողանում է սպանել նրանցից 3-ին։ Կենդանի մնացած ավազակը պատանդ է վերցնում Էմիին, ով վերջին պահին վերադարձել էր քաղաք ամուսնու մոտ։ Ատրճանակի սպառնալիքի տակ Ուիլը դուրս է գալիս նրա դեմ, և վերջին պահին Էմիին հաջողվում դուրս պրծնել ավազակի ձեռքից և Ուիլը կարողանում է սպանել վերջին ավազակին։
Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ուիլը գետին է նետում շերիֆի իր աստղը և կնոջ հետ մեկնում քաղաքից։