«Ոսկե խեցի» (իսպ.՝ Concha de Oro), Սան Սեբաստիան կինոփառատոնի հիմնական մրցանակ։ Տրվում է 1953 թվականից, անվանումն ստացել է 1957 թվականին տեղի Լա Կոնչա լողափի պատվին[1]։ («Խեցի» անվանումից առաջ մրցանակն անվանվել է «Մեծ մրցանակ» և «Արծաթե խեցի»)։ 1980-1984 թվականներին խեցի բառի փոխարեն մրցանակն անվանել են «Արտասահմանյան քննադատների կողմից տրված մեծ մրցանակ»։
Հինգ կինոռեժիսորներ այս մրցանակին արժանացել են կրկնակի՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Մանուել Գուտերես Արագոնը, Իմանոլ Ուրիբեն, Արտուրո Ռիպշտեյնը և Բախման Գոբադին։ Հիմնական մրցանակակիրները տղամարդիկ են, սակայն Դիանա Կյուրին, Իյեշիմ Ուստաօղլուն և Մարինա Ռոնդոնը մրցանակակիր կանայք են[2]։ Ռուսական ֆիլմերը մրցանակին արժանացել են երեք տարի՝ 1976, 1977 և 1979 թվականներինh[3]: