Ոչ ոգելից ըմպելիքներ (հյութեր, մուս, կվաս, կիսել, կոմպոտ, թան, լիմոնադ), ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ, որոնք կոչված են հագեցնելու ծարավը, բարձրացնելու օրգանիզմիտոնուսը և այլն։ Կարող են պարունակել մինչև 1,2% սպիրտային մաս[1]։
Զովացուցիչ ըմպելիքները լրացնում են ջրի պակասը օրգանիզմում։ Դրանց համար որպես հումք օգտագործում են մրգի, հատապտղի և բանջարեղենի հյութերը, խոտերի, արմատների, տերևների և հացահատիկային բույսերի լուծամզաքները, թանի համար՝ մածունը և կարագը հարելուց հետո մնացած հեղուկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՏնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։