Լեյնն առավել հայտնի է թատրոնում կատարած աշխատանքով և «Վանդակ թռչնակների համար» (1996), «Պրոդյուսերները» (2005), «Մկան որս» (1997) ֆիլմերում ու «Ամերիկյան ընտանիք» (2010-2017), «Լավ կին» (2012-2014), «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի։ Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (2016) սերիալներում կատարած դերերով, ինչպես նաև՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի եռագրություններում չափահաս Տիմոնի հնչյունավորմամբ (1994-2004)։
Վաղ տարիներ
Լեյնը ծնվել է 1956 թվականին Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում՝ իռլանդա-ամերիկացի կաթոլիկների ընտանիքում[4][5]։ Ծնվելուց հետո ստացել է Ջոզեֆ անունը՝ ի պատիվ հորեղբոր, որը եղել է ճիզվիտների քահանա[6]։ Նրա հայրը՝ Դենիելը, եղել է բեռնատարի վարորդ և տաղանդավոր տենոր, բայց 1967 թվականին, երբ Լեյնը 11 տարեկան էր, մահացել է հարբեցողությունից։ Նրա մայրը՝ Նոռան, եղել է տնային տնտեսուհի և քարտուղարուհի. նա տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով և վախճանվել է 2000 թվականին[7][8][9]։ Լեյնն ունի նաև երկու եղբայր՝ Դենիել կրտսերը և Ռոբերտը[10]։ Լեյնը սովորել է կաթոլիկ դպրոցում, որտեղ դեռ այն ժամանակ բացահայտվել է նրա դերասանական տաղանդը. 1974 թվականին Սուրբ Պետրոսի նախապատրաստական դպրոցում (անգլ.՝ St. Peter's Preparatory High School) նա ճանաչվել է «Լավագույն դերասան»։
Լեյնը երկու անգամ (2013[11] և 2015[12] թվականներ) առաջադրվել է Նյու Ջերսիի փառքի սրահում ընդգրկվելու համար։
Կարիերա
1970-1980-ականներ
Լեյնը կրթաթոշակով ընդունվել է Սուրբ Հովսեփի քոլեջ (անգլ.՝ Saint Joseph's University) և այնտեղ գնացել է իր եղբոր՝ Դենիելի հետ։ Քոլեջ ժամանելու օրը պարզել է, որ իր դերասանական կրթաթոշակը չի բավականացնում ապրելու և ուսման ծախսերը հոգալու համար և որոշել է հեռանալ տարվա ընթացքում գումար վաստակելու համար[10]։
Քանի որ դերասանական արհմիությունում արդեն գրանցվել էր դերասան Ջոզեֆ Լեյն անվամբ, իր անունը փոխել է Նեյթան՝ ի պատիվ «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլի կերպար Նեյթան Դեթրոյտի[13]։ Նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ երկարատև աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, կարողացել է ստեղծել դերասանի իր կարիերան՝ սկսելով Պատրիկ Սթեքի հետ կատակերգական սթենդ-ափ շոուից[14][15], իսկ հետո՝ տեղի մի շարք թատրոնների ոչ բրոդվեյական բեմադրություններում։ Լեյնն առաջնաելույթ է ունեցել 1982 թվականին Բրոդվեյում՝ խաղալով Նոել Կաուարդի «Այդ ծիծաղը» բեմադրության վերստեղծած տարբերակում (այդ դերի համար նա առաջադրվել է «Դրամա Դեսկ» մրցանակի)[16]։ Երկրորդ անգամ Բրոդվեյում հայտնվել է 1983 թվականին՝ «Մերլին» մյուզիքլում խաղալով Չիտա Ռիվերի և Դագ Հենինգի հետ։ Հետո Լեյնը մասնակցել է մի շարք բեմադրություններում՝ ներառյալ «Քամին ուռիների մեջ» մյուզիքլը[17]։
1990-ականներ
1992 թվականին Նեյթան Լեյնը հայտնվել է «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլի վերածնված տարբերակում։ Հենց Նեյթան Դեթրոյտի (որից նա ժամանակին վերցրել էր անունը) դերի կատարումը նրան առաջին անգամ բերել է «Թոնի», «Դրամա Դեսկ»[18] և «Քննադատների արտաքին հասարակություն»[19] մրցանակների անվանակարգեր։ Նույն թվականին շահել է «Obie» մրցանակը։
Նեյթանը բավականին ակտիվ աշխատել է իր մտերիմ ընկերոջ՝ սցենարիստ Թերենս Մաքնելիի հետ։ Բրոդվեյական բեմադրությունների շարքից հետո ծանոթացել է Սթիվեն Սոնդհեյմի հետ։ Առաջին անգամ նրանք իրար հետ աշխատել են «Մարդասպաններ»-ում և «Իմաստուններ»-ում։ Սոնդհեյմը և Լեյնը կրկին հանդիպել են արդեն 2004 թվականին Լինքոլն կենտրոնում «Գորտեր» մյուզիքլի համար ընթացող աշխատանքների ընթացքում։ Սթիվենը Նեյթանի համար նույնիսկ երգ է գրել, որը նա երգել է «Վանդակ թռչնակների համար» ֆիլմում։ Այս ֆիլմը Լեյնին կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդկային դերի համար բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ[20]։
Մաքնելիի և Սոնդհեյմի պիեսներով գործը չի սահմանափակվել. Լեյնը խաղացել է այն ժամանակվա ոչ բրոդվեյական բազմաթիվ բեմադրություններում՝ «Չափը չափի համար», «The Common Pursuit» և «The Film Society»:
90-ականների վերջին արդեն Լեյնի պատկերների թվում էին «Ֆրենքի և Ջոնի»-ն, «Ադամսների ընտանեկան արժեքները»-ը, «Մկան որս»-ը և այլն։
2000-2010-ականներ
Նեյթան Լեյնը ստացել է երկորդ «Թոնի» մրցանակը «Պրոդյուսերները» մյուզիքլում կատարած գլխավոր դերի համար (առաջինը նա ստացել է «Ֆորումի ճանապարհին զվարճալի պատահար»-ի համար)։ 2004 թվականին ելույթ է ունեցել որպես Ռիչարդ Դրեյֆուսի փոխարինող, որը որպես մյուզիքլի լավագույն դերասանի նրան բերել է Լոուրենս Օլիվիեի մրցանակ։
2005 թվականին թողարկվել է «Պրոդյուսերները» ֆիլմը՝ մյուզիքլի էկարանվորումը, որտեղ նախկինում խաղացել էր Նեյթանը։ Այս մյուզիքլում նրա խաղընկերը Մեթյու Բրոդերիկն էր, որը նաև խաղացել է ֆիլմում։ Այս դերի համար Լեյնը ստացել է «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգ[20]։
2006 թվականին Լեյնը կինոարդյունաբերության զարգացման գործում իր ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Նրա համարը 6801-ն է[20]։
Հետո Լեյնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ ներառյալ «Սթափ գլխով»-ը և «Մարդուկ-ջարդուկը և առնետների թագավորը»-ը։ 2012 թվականին թողարկվել է «Ասա դու ինձ, հայելի՛» ֆիլմը, որտեղ դերասանը կատարել է գլխավոր դերերից մեկը՝ Բրայթոնի դերը, որը թագուհու անձնվեր ծառան էր[21]։
Անձնական կյանք
Մեթյու Շեփարդի մահից հետո Լեյնը որպես գեյ կատարել է քամինգ աութ[22]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին ամուսնացել է իր խաղընկեր, թատրոնի պրոդյուսեր և գրող Դևլին Էլիոթի հետ, որի հետ ապրել է շուրջ 20 տարի[23][24]։
↑Smith, David (2004 թ․ նոյեմբերի 7). «Bring on the clown». Guardian Unlimited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
↑«AWARDS FOR 1991-1992» (անգլերեն). outercritics.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)