Նարգիլե (նաև հուքա[1][2], կալյան (պարս.՝ قلیان - ghalyân, ghalyun) կամ շիշաشیشه), մեկ կամ ավելին ձողեր ունեցող ծխելու սարք` ներշնչվող ծուխը ֆիլտրելու և սառեցնելու հարմարանքով։ Ֆիլտրի դեր է կատարում ջրով, գինով կամ այլ հեղուկով ամանը։ Ամանի մեջ ծխելու բաժակ է տեղադրված, որի ծայրը միացած է ջրի տակ գնացող ձողին։ Ծխելու ժամանակ նարգիլեի ամանում նոսրացում է առաջանում, որի շնորհիվ ծուխը հեղուկի միջով բարձրանում է և ծխամորճի ձողով անցնում է ծխողի բերանը։
Նարգիլեի ծուխը պարունակում է մի շարք թունավոր նյութեր, որոնք առաջացնում են թոքի քաղցկեղ, սրտային և այլ հիվանդություններ։ Մեկ անգամ նարգիլե ծխողները մեկ անգամ ծխելիս մոտավորապես 100 անգամ ավելի շատ ծուխ են ներշնչում, քան սովորական ծխախոտ ծխելիս։ Չնայած որ նարգիլեի ծուխը ավելի քիչ նիկոտին է պարունակում, այն նույնպես կարող է առաջացնել կախվածություն[3]։
Critique of the WHO Report on water pipe (hookah) by Chaouachi Kamal. A Critique of WHO's TobReg "Waterpipe Tobacco Smoking: Health Effects, Research Needs and Recommended Actions by Regulators". Journal of Negative Results in Biomedicine 2006 (17 Nov); 5։17