Յոթանասնից թարգմանություն կամ Սեպտուագինտա, Հին Կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը, որը կատարվել է մ.թ.ա. 3-2 դարերի ընթացքում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հաճախ նշվում է հռոմեական LXX թվերով (յոթանասուն թիվը)։ Հին Կտակարանի հունարեն ամենահին մեզ հասած թարգմանությունն է։ Նրանից կատարված մեջբերումները հանդիպում են Նոր Կտակարանի գրքերում։
Սեպտուագինտան կարևոր դեր է ունեցել քրիստոնեկան եկեղեցու պատմության մեջ։ Նրանից են կատարվել Հին Կտակարանի այլ լեզուներով, այդ թվում` նաև հայերեն (գրաբար) թարգմանությունները։