Մուրսկա Սոբոտա (սլովեն.՝ Murska Sobota, գերմ.՝ Olsnitz[2], հունգ.՝ Muraszombat, պրեկմուրյան խոսվածքով՝ Mürska Sobouta), քաղաք Սլովենիայի հյուսիս-արևմուտքում՝ Պրեկմուրիայի տարածաշրջանում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2006 թվականից՝ Մուրսկա Սոբոտայի նորակազմ թեմի եպիսկոպոսական նստավայրը։ Գտնվում է Մուրա գետի ափին, Ավստրիայի և Հունգարիայի հետ պետական սահմանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Սլովենիայի 11 քաղաքային համայնքներից մեկն է։ Սլովենական մոտակա խոշոր քաղաքը Մարիբորն է (հեռավորությունը՝ շուրջ 40 կիլոմետր)։ Ունի ծովամերձ բնակավայրերին բնորոշ կլիմա[3]։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +9,9 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 843 մմ։ Քաղաքի բնակչության թվաքանակը 2002 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 12 393, ամբողջ համայնքինը՝ 20 080:
Պատմություն
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքին տիրած հունգարացիները, որ դաշնակցում էին գերմանացի ֆաշիստների հետ, կազմակերպել են ավստրոհունգարական տիրապետության ժամանակաշրջանում Հունգարիայից այս քաղաքը տեղափոխված 3 հազար հրեաների տեղահանությունն ու ոչնչացումը Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարում[4]։ Բնակավայրն ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 3-ին, կարմիրբանակայինների և տեղացի պարտիզանների ուժերով։ 1991 թվականին Մուրսկա Սոբոտան ենթարկվել է Հարավսլավիայի դաշնային զորքերի ավիառմբակոծությանը, որը, բարեբախտաբար, լուրջ ավերածություններ ու զոհեր չի պատճառել։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1366 թվականին։ Միջին դարերում զարգացել ու ծաղկում է ապրել Գերմանիան Հունգարիային կապող առևտրական բանուկ ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ։ Ներկայումս նույնպես առևտուրը կարևոր դեր է խաղում քաղաքի տնտեսության մեջ։ Զգալի է նաև զբոսաշրջության և թերմալ առողջարանների ու SPA-ների չափաբաժինը։ Ծանր արդյունաբերության մի քանի ձեռնարկություննրը ևս որոշակի ներդրում ունեն քաղաքի տնտեսության մեջ և բյուջեի ձևավորման գործում։
Գործընկեր քաղաքներ
Պատկերասրահ
-
Սբ. Նիկողայոսի տաճարը
-
Լյութերական եկեղեցին
-
Դղյակը
-
Տեսարան քաղաքից
Կլիմա
Մուրսկա Սոբոտտայում տեղումների քանակը ամենանվազն է Սլովենիայում, և այստեղ հաճախ է երաշտ լինում։
Մուրսկա Սոբոտաի կլիմայական տվյալները
|
Ամիս
|
հունվ
|
փետ
|
մարտ
|
ապր
|
մայ
|
հուն
|
հուլ
|
օգոս
|
սեպ
|
հոկ
|
նոյ
|
դեկ
|
Տարի
|
Ռեկորդային բարձր °C (°F)
|
16.4 (61.5)
|
21.7 (71.1)
|
25.6 (78.1)
|
27.9 (82.2)
|
31.4 (88.5)
|
35.0 (95)
|
35.6 (96.1)
|
37.9 (100.2)
|
30.6 (87.1)
|
27.9 (82.2)
|
21.9 (71.4)
|
19.8 (67.6)
|
37.9 (100.2)
|
Միջին բարձր °C (°F)
|
2.5 (36.5)
|
5.8 (42.4)
|
11.0 (51.8)
|
15.6 (60.1)
|
20.8 (69.4)
|
23.7 (74.7)
|
25.9 (78.6)
|
25.6 (78.1)
|
21.2 (70.2)
|
15.2 (59.4)
|
8.0 (46.4)
|
3.5 (38.3)
|
14.9 (58.8)
|
Միջին օրական °C (°F)
|
−1.2 (29.8)
|
0.9 (33.6)
|
5.3 (41.5)
|
9.8 (49.6)
|
15.0 (59)
|
18.0 (64.4)
|
19.7 (67.5)
|
19.0 (66.2)
|
14.8 (58.6)
|
9.4 (48.9)
|
3.9 (39)
|
0.0 (32)
|
9.6 (49.3)
|
Միջին ցածր °C (°F)
|
−4.9 (23.2)
|
−3.4 (25.9)
|
0.1 (32.2)
|
3.9 (39)
|
8.6 (47.5)
|
11.9 (53.4)
|
13.5 (56.3)
|
13.0 (55.4)
|
9.4 (48.9)
|
4.7 (40.5)
|
0.3 (32.5)
|
−3.1 (26.4)
|
4.5 (40.1)
|
Ռեկորդային ցածր °C (°F)
|
−26.9 (−16.4)
|
−26.4 (−15.5)
|
−18.0 (−0.4)
|
−5.8 (21.6)
|
−4.2 (24.4)
|
−0.1 (31.8)
|
5.1 (41.2)
|
2.1 (35.8)
|
−3.5 (25.7)
|
−8.6 (16.5)
|
−16.6 (2.1)
|
−22.4 (−8.3)
|
−26.9 (−16.4)
|
Տեղումներ մմ (դյույմ)
|
31 (1.22)
|
36 (1.42)
|
47 (1.85)
|
55 (2.17)
|
72 (2.83)
|
104 (4.09)
|
97 (3.82)
|
93 (3.66)
|
81 (3.19)
|
71 (2.8)
|
70 (2.76)
|
48 (1.89)
|
805 (31.69)
|
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)
|
8.9
|
8.2
|
10.3
|
11.9
|
12.6
|
14.4
|
12.3
|
11.4
|
10.3
|
10.2
|
10.7
|
10.6
|
131.9
|
Միջին ամսական արևային ժամ
|
65
|
103
|
148
|
177
|
233
|
236
|
265
|
253
|
182
|
130
|
72
|
57
|
1913
|
աղբյուր: Slovenian Enivironment Agency (ARSO), sunshine hours are for: Murska Sobota 1971-2000[5] (data for 1971-2000)
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ