Մկրտիչ Ավագյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Հակոբի Ավագյան
Ծնվել է1905
ԾննդավայրՓոքր Ղարաքիլիսա
Մահացել է1975
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունթերապևտ
ԿուսակցությունԽՄԿԿ

Մկրտիչ Հակոբի Ավագյան (1905, Փոքր Ղարաքիլիսա - 1975), հայ բժիշկ, մայոր։ ԽՄԿԿ անդամ (1930):

Կենսագրություն

Փոքր հասակում զրկվել է ծնողներից։ Կաշեգործական միավորման մեջ դարձել է կոշկակարի աշակերտ՝ միաժամանակ սովորելով բանֆակում։ Որպես առաջավոր բանվորի նրան գործուղում է սովորելու։ 1933 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Առբաժվարի և հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոններով 1933 թվականին գործուղվել է Արթիկի շրջան։ 1935 թվականին նշանակվել է Էջմիածնի քաղառբաժվար։ 1937 թվականին աշխատանքի է անցել Երևանի 1-ին հիվանդանոցում՝ միաժամանակ դառնալով բժշկական տեխնիկումի տնօրեն։ 1938 թվականին նշանակվել է բժշկական հանձնաժողովի նախագահ։

1941-1945 թվականներին Դիլիջանում եղել է էվակուհոսպիտալների պետ (№№ 1573, 3697): 1946 թվականին զորացրվելուց հետո նշանակվել է Հայրենական մեծ պատերազմի հոսպիտալների վարչության պետ, իսկ ապա՝ Երևանի քաղաքային խորհրդի առբաժնի վարիչ։ 1951 թվականին գլխավորել է Երևանի 5-րդ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը։ 1970 թվականին հիվանդության պատճառով անցել է կենսաթոշակի։

Պարգևատրվել է մեդալներով[1]։

Ծանոթագրություններ

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 36-37։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!