Միխայել Շումախեր (գերմ.՝ Michael Schumacher, [ˈmɪçaʔeːl ˈʃuːmaχɐ] հունվարի 3 1969, Հյուրտ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Գերմանիա)՝ գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ է, որը ներկայացնում է Mercedes GP խումբը։ 11 տարի անցկացնելով «Ֆեռարի» թիմի հետ՝ Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է ֆորմուլա մեկի մեծագույն արշավորդներից մեկը։ Ըստ ֆորմուլա մեկի պաշտոնական կայքի՝ Շումախերը «մեծագույն վարորդն է, որը սպորտը երբևէ տեսել է»։ 2013 թ. վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։
Երիտասարդություն
Միխայելի մրցարշավորդային կարիերան սկսվել է վարորդական իրավունք ստանալուց հետո, նրա հայրը՝ Ռոլֆը, տեղական երկաթուղու կառավարիչ էր։ Միխայել Շումախերը ղեկին է նստել չորս տարեկանում, իսկ արդեն հինգ տարեկանում նա հաջողությամբ մասնակցել է խաղաթղթային մրցումներին։ Մանկական տարիքում Միխայելը զբաղվել է նաև այլ մարզաձևերով, մասնավորապես՝ ձյուդոյով։ Բայց ի վերջո որոշել է կենտրոնանալ կարտինգի վրա[11]։ 14 տարեկանում նա ստացել է ավտոմրցարշավորդի իր առաջին լիցենզիան և սկսել է հանդես գալ պաշտոնական մրցումներում։ 1984 թվականից մինչև 1987 թվականը Միխայելը հաղթել է գերմանական և եվրոպական կարտինգի մի շարք առաջնություններում, այդ թվում՝ «Ֆորմուլա Կյոնիգ» շարքը։ 1990 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը Գերմանիայի Ֆորմուլա 3 մրցարշավում։ 1991 թվականին նա շարունակել է բարձրանալ հաջողության աստիճանններով՝ հանդես գալով ճապոնական Ֆորմուլա 3000-ում։ Որպես Mercedes Junior երիտասարդական ծրագրի անդամ՝ մասնակցել է Մրցարշավի համաշխարհային առաջնությանը՝ մրցակցելով Կառլ Վենդլիգեների և Հայնց Հարալդի հետ, 1990 թվականին հաղթել է Մեխիկոյի (Մեքսիկա) Sauber-Mercedes C11 մրցույթում, իսկ 1991 թվականին «Աուտոպոլիսում» (Ճապոնիա) Sauber-Mercedes C291z-ում (երկու անգամ Կարլ Վենդլինգերի հետ)։ Մեկ շաբաթ անց Միխայելը Սպայում ապշեցրել է բոլորին, իր առաջին ելույթի համար յոթորորդ անգամ որակավորվեով Ֆորմուլա-1-ի մեքենան, որը Jordan-Ford-ի ամենահզոր մեքենան չէ։
Գործունեություն «Ֆորմուլա-1»-ում
Դեբյուտ
1991 թվականին՝ 10 մրցարշավերից հետո, Էդդի Ջորդանը Շումախերին հրավիրել է հանդես գալու Բելգիայի Գրան պրիում իր «Ջորդան» թիմում՝ տաքսիստի հետ վիճաբանության պատճառով բանտում հայտնված մրցարշավորդ Բերտրան Գաշոյի փոխարեն։ Վիլլի Վեբերը՝ Շումախերի մենեջերը, Ջորդանին վստահեցրել է մրցարշավորդի տաղանդների մասին՝ հայտարարելով, որ մրցարշավորդը լավ գիտի այդ երթուղին (Գերմանիայում Շումախերների տունը գտնվում էր բելգիական մայրուղուց համեմատաբար ոչ հեռու)։ Իրականում Շումախերն առաջին անգամ է հանդես եկել այնտեղ։ Մեկնարկից առաջ Շումախերի մեքենայի ընդամենը մեկ թեստ է եղել՝ անձրևի տակ Սիլվերսթոունում։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|