Մեծ Բրիտանիայաի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարան, ավելի հայտնի որպես Միացյալ Թագավորությունների խորհրդարան, Բրիտանիայի խորհրդարան կամ Խորհրդարան, Միացյալ Թագավորություններում բարձրագույն օրենսդրական մարմին Միացյալ Թագավորություններում, նրա թագավորական կախյալ տարածքներում, բրիտանական անդրծովյան տարածքներում[1]։
Այն բացառապես խորհրդարանական ինքնիշխանություն ունի, հետևաբար առավելագույն ուժ ունի Միացյալ Թագավորությունների և նրա իշխանության տակ գտնվող տարածքների բոլոր մյուս քաղաքական մարմինների վրա։
Այն ղեկավարվում է Միացյալ Թագավորությունների միապետի կողմից (ներկայումս Միացյալ Թագավորությունների թագուհին Եղիսաբեթ II-ն է), ում նստավայրն է Վեստմինստերյան պալատը, որը գտնվում է Լոնդոնում, Վեստմինստեր քաղաքում։
Խորհրդարանը երկպալատանի է․ կազմված է Վերին Պալատից (Լորդերի Պալատ) և Ստորին Պալատից (Համայնքների Պալատ)[2][3][4]։
Լորդերի Պալատը բաղկացած է երկու տարբեր տեսակի անդամներից․ Հոգևորական Լորդեր, որոնք կազմում են Անգլիայի եկեղեցու ավագ քահանաները, և Ժամանակավոր Լորդեր, որոնք կազմում են Միացյալ Թագավորության բարձր ազնվականությունը, և Ցմահ Պերեր, ովքեր նշանակվում են միապետի կողմից վարչապետի խորհրդով[5]։
Մինչև 2009 թվականի hոկտեմբերին Միացյալ Թագավորությունների Գերագույն Դատարանի բացումը, Լորդերի Պալատը նույնպես իրականացնում էր դատական գործառույթներ Լորդերի օրենքի միջոցով։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|