Մարիա Ստյուարտ (իտալ.՝ Maria Stuarda), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի քնարերգական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն (իտալերեն)՝ Ջուզեպպե Բարդարիի՝ գերմանացի գրող Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» (1800) պիեսի հիման վրա։ Սյուժեի հիմքում ընկած է շոտլանդացի թագուհի Մարիա Ստյուարտի մահապատժի դատապարտման և գլխատման պատմությունը։ Առաջնախաղը կայացել է 1835 թ. դեկտեմբերի 30-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում։ Օպերան մոռացվել և գրեթե չի կատարվել մինչև 20-րդ դարի կեսերը, երբ վերականգնվել է բելկանտո օպերաների նկատմամբ հետաքրքրությունը։ Թեև այսօր այն դասվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին։ Անվանադերերգի հայտնի կատարողներից են մեր ժամանակի հռչակավոր երգչուհիներ՝ Ջոան Սազերլենդը և Մոնտսերատ Կաբալիեն։
Ծանոթագրություններ