1-րդ ամուսնությունից՝ Իզաբել Անժուացի 2-րդ ամուսնությունից՝ Ժան I (Բեյրութի սենյոր), Ֆիլիպ դ'Իբելին (Կիպրոսի արքայի խնամակալ), Մարգարիհա, Հելվիս դ'Իբելին (Սիդոնի տիրուհի)
Երբ 1162 թվականին մահանում է Երուսաղեմի արքա, անզավակ Բալդուին III-ը, նրա եղբայր Ամորին, թագադրվելուց առաջ, Երուսաղեմի պատրիարք Ամորի դը Նելի պահանջով, բաժանվում է Ագնես Կուրտենեից։ Քանի որ Եգիպտոսի համար պայքարում Ամորիին անհրաժեշտ էր հզոր հարևան, նա որոշում է բարեկամանալ բյուզանդական արքունիքի հետ և 1167 թվականի օգոստոսի 29-ին, Տյուրոսում, կայանում է նրա ամուսնությունը Մարիա Կոմնենեի հետ։
1172 թվականին Մարիան ուենում է դուստր Իզաբել, իսկ 1173 թվականին ՝մահացած ծնված երեխա։ 1174 թվականին Ամորի I-ը մահանւմ է, մահվան մահճում Մարիային նվիրելով Նաբլուսը։
Երկրորդ ամուսնություն
1177 թվականին Մարիան ամուսնանում է Բալիան դ'Իբելինի հետ, ով 1187 թվականին, Հաթթինի ճակատամարտում երուսաղեմյան բանակի պարտությունից հետո, դառնում է թագավորության փաստացի կառավարիչը։ Մարիան և Բալիանը աջակցում էին Կոնրադ Մոնֆերացում՝ Գի դը Լուզինյանի հետ գահի համար պայքարում։ Նրանք հասնում են Իզաբելի՝ Մարիայի դուստրը առաջին ամուսնությունից, բաժանմանը և կազմակերպում են նրա ամուսնությունը Կոնրադի հետ, որպեսզի ամրապնդեն գահի համար պայքարում նրա դիրքերը։ 1208 թվականի Մարիան մասնակցություն է ունենում իր թոռնուհի Ալիսայի ամուսնությանը Կիպրոսի արքա Հուգո I-ի հետ։
Բալիան դ'Իբելինի հետ ամուսնությունից նա ունեցել է առնվազն չորս երեխա՝ Հելվիս, Ժան I, Մարգարիտա, Ֆիլիպ։
Երեխաներ
Ամորի I-ի հետ առաջին ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա.