- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիամ Պետրոսի Մարտիրոսյան (հունվարի 5, 1925(1925-01-05)[1], Ձիթհանքով, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գյուղատնտես, գյուղատնտեսական արտադրության առաջավոր, ԽՄԿԿ անդամ (1951), «սոցիալիստական աշխատանքի հերոս» (1947), առաջին կին հերոսը Խորհրդային Հայաստանում։
Կենսագրություն
1952 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1977 թվականից եղել է Էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել անջրդի պայմաններում հացահատիկի բարձր բերք ստանալու համար (40 ց՝ հացահատիկից)։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր[2][3]։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։
|