Մարգս (նաև՝ Մարկոս, Մարկս, Մարս, Մարքս, Մաքս, ներկայիս թուրքական անվանումը՝ թուրքերեն՝ Andaç՝ Անդաչ), նախկին հայկական բնակավայր Վանի նահանգի Հայոց ձորի գավառում՝ Անգղ գետի ձախ կողմում, Վանա լճի ափից 3 կիլոմետր արևելք, ներկայում քրդաբնակ գյուղ Թուրքիայի Հանրապետությունում։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1765-1770 մետր բարձրության վրա[1]։
Անվանում
Բնակավայրը տարբեր ժամանակներում կրել է վկայվել է նաև Մարկոս, Մարկս, Մարս, Մարքս անվանումներով։ Ներկայում թուրքական իշխանությունների կողմից վերանվանվել է Անդաչ անունով[1]։
Գոյություն ունեն Մարգս անվան ծագման մի քանի վարկածներ։ Գյուղը հայտնի է եղել որպես Քյոշկ բնակավայրում բնակվող Արծրունի իշխանների նժույգների արոտատեղի, քանի որ տարածքը կազմված է ընդարձակ մարգագետիններից[1][2][3]։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ գյուղի տեղում հայկական թագավորության ժամանակաշրջանում եղել է մաքսատուն, որի համար էլ կոչվել է Մաքս[1][4]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
- ↑ Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ. Պօլիս, 1884։
- ↑ Thierry J-M., “Les églises arméniennes a double abside,” Revue des études arméniennes, nouvelle série 18, 1984.(ֆր.)
- ↑ Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869։