Մայքլ Էնթոնի Պենյա (անգլ.՝ Michael Antony Peña, հունվարի 13, 1976(1976-01-13)[1], Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Բախում» (2004), «Երկվորյակ աշտարակներ» (2006), «Հրաձիգ» (2007), «Դիտեք և զեկուցեք» (2009), «Կատարել 30 րոպեում» (2011), «Ինչպես գողանալ երկնաքերը» (2011), «Պարեկություն» (2012), «Գանգստեր որսորդներ» (2013), «Ցասում» (2014), «Մրջյուն-մարդ» (2015)։
Անձնական կյանք
Մայքլը ծնվել է 1976 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրա հայրը աշխատել է գործարանում, իսկ մայրը՝ սոցիալական աշխատող է եղել[2][3]։ Նրա ծնողները Մեքսիկայից ներգաղթյալներ էին[4][5]։ Ամուսնացած է եղել Բրի Շաֆերի հետ։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի, որին անվանել են Ռոման[6]։
Կարիերա
Չնայած Մայքլը 1994 թվականից նկարահավել է կանոնավոր (հիմնականում անկախ ֆիլմերում), բայց նրա կարիերայում առաջընթաց է տեղի ունեցել 2004 թվականին, երբ նկարահանվել է «Միլիոն դոլարանոց աղջիկը» և «Բախում» ֆիլմերում, որոնք շահել են «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մայքլը կինոքննադատների ուշադրությունն է ստացել «Բախում» ֆիլմում իր առանձնահատուկ դյուրահույզ ելույթի համար։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վահան» սերիալում, որը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը։ 2006 թվականին նկարահանվել է Օլիվեր Սթոունի «Երկվորյակ աշտարակներ» ֆիլմում, որը հիմնված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների վրա։ Նաև փոքր դեր է ունեցել «Բաբելոն» ֆիլմում, որը առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Այսպիսով, Պենյան անընդմեջ նկարահանվել է երեք ֆիլմերում, որոնք առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ 2007 թվականին «Հրաձիգ» ֆիլմում Մարկ Ուոլբերգի հետ միասին խաղացել է ՀԴԲ-ի սկսնակ գործակալ Նիկա Մեմֆիսի դերը։
2006 թվականին Մայքլը Սալա Կաստրո (իսկական ամերիկա-մեքսիկական ավագ դպրոցի ուսուցիչ, որը դրդել է մի խումբ ուսանողների պայքարել «East Los Angeles, California»-ի իրավունքների համար) դերով նկարահանվել է «Գործադուլ» ֆիլմում։ 2009 թվականին «Դիտեք և զեկուցեք» ֆիլմում նկարահանվել է որպես առևտրի կենտրոնի պահակ[7]։
2012 թվականին Ջեյք Ջիլենհոլի հետ միասին գլխավոր դերով նկարահանվել է «Պարեկություն» ֆիլմում։ Այդ նույն թվականին սկսվել են «Սեսար Չավես» կենսագրական ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերով խաղացել է որպես ԱՄՆ-ի ազգային հերոս Սեսար Չավես[8]։
Ֆիլմագրություն
Տարի
|
|
Հայերեն անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
1996
|
ֆ
|
Իմ սիրելի ամերիկացիներ
|
My Fellow Americans
|
Էռնեստ
|
1997
|
ֆ
|
Աստղային քարտեզ
|
Star Maps
|
Star Map Boy
|
1997
|
ս
|
Հրեշտակի հպում
|
Touched by an Angel
|
Ռոնալդո
|
1998
|
ֆ
|
Բուգիի կռիվը
|
Boogie Boy
|
Դրագ
|
1998
|
ֆ
|
Ոչնչացման գործընթաց
|
La Cucaracha
|
Օդերլի
|
1998
|
ս
|
Յոթերորդ երկինքը
|
7th Heaven
|
Ռոխեր
|
1998
|
ս
|
Ժամ
|
The Sentinel
|
Ջոնի
|
1998
|
ս
|
Սպանդի բաժին
|
Homicide: Life on the Street
|
Լուիս
|
1999
|
ս
|
Պրոֆայլեր
|
Profiler
|
Ալեքս Լոպես
|
2000
|
ֆ
|
Առևանգել 60 վայրկյանում
|
Gone in Sixty Seconds
|
Իգնասիո
|
2001
|
ֆ
|
Բուֆալոյի զինվորները
|
Buffalo Soldiers
|
Գարսիա
|
2001
|
ս
|
Այլմոլորակայինների քաղաք
|
Roswell
|
Ֆլեյ
|
2003
|
ֆ
|
Միացյալ նահանգներ Լելանդ
|
The United States of Leland
|
Գիլյերմո
|
2003
|
ֆ
|
Սիրո առարկա
|
Love Object
|
Ռեմիրես
|
2003
|
ս
|
Շտապ օգնություն
|
ER
|
|
2004
|
ֆ
|
Տղա կալցիումից
|
The Calcium Kid
|
Հոսե Մենդես
|
2004
|
ֆ
|
Բախում
|
Crash
|
Դենիել
|
2004
|
ֆ
|
Միլիոն դոլարանոց աղջիկը
|
Million Dollar Baby
|
Օմար
|
2005
|
ֆ
|
Քուն
|
en:Sueño
|
Ջիմի
|
2005
|
ս
|
Վահան
|
The Shield
|
դետեկտիվ Ամանդո Ռենտա
|
2006
|
ֆ
|
Գործադուլ
|
Walkout
|
Սալ Կաստրո
|
2006
|
ֆ
|
50 հաբեր
|
Fifty Pills
|
Էդուարդո
|
2006
|
ֆ
|
Բաբելոն
|
Babel
|
Ջոն
|
2006
|
ֆ
|
Երկվորյակ աշտարակներ
|
World Trade Center
|
Ուիլ Հիմենո
|
2007
|
ֆ
|
Հրաձիգ
|
Shooter
|
Նիկ Մեմֆիս
|
2007
|
ֆ
|
Առյուծները գառների համար
|
Lions for Lambs
|
Էռնեստ Ռոդրիգես
|
2008
|
ս
|
Իմ անունն է Էռլ
|
My Name Is Earl
|
|
2009
|
ֆ
|
Դիտեք և զեկուցեք
|
Observe and Report
|
Դենի
|
2010
|
ֆ
|
Որդիս, որդիս, ինչ ես արել
|
My Son, My Son, What Have Ye Done
|
Վարգաս
|
2011
|
ֆ
|
Ամբողջ ճանապարհը
|
Everything Must Gо
|
Ֆրանկ
|
2011
|
ֆ
|
Լավ բժիշկ
|
The Good Doctor
|
Ջիմի
|
2011
|
ֆ
|
Փաստաբանը Լինքոլնով
|
The Lincoln Lawyer
|
Հեսուս Մարտինես
|
2011
|
ֆ
|
Կատարել 30 րոպեում
|
30 Minutes or Less
|
Չոնգո
|
2011
|
ֆ
|
Ինչպես գողանալ երկնաքերը
|
Tower Heist
|
Էնրիկե Դևրո
|
2011
|
ս
|
Ամերիկացի հայրիկ
|
American Dad!
|
Մագարետի
|
2012
|
ֆ
|
Պարեկություն
|
End of Watch
|
Սավալա
|
2013
|
ֆ
|
Գանգստեր որսորդներ
|
The Gangster Squad
|
Նավիդադ Ռամիրես
|
2013
|
ֆ
|
Խաբեություն ամերիկյան ձևով
|
American Hustle
|
Պակո Էռնանդես
|
2014
|
ֆ
|
Սեսար Չավես
|
Chavez
|
Սեսար Չավես
|
2014
|
ֆ
|
Ցասում
|
Fury
|
Տրինի «Հպարտ» Գարսիա
|
2015
|
ֆ
|
Վատիկանի գրառումները
|
The Vatican Tapes
|
Լոսանոյի հայրը
|
2015
|
ֆ
|
Մրջյուն-մարդ
|
Ant-Man
|
Լուիս
|
2015
|
ֆ
|
Մարսեցին
|
The Martian
|
մայոր Ռիկ Մարտինես
|
2015
|
ֆ
|
Արձակուրդներ
|
Vacation
|
ոստիկան Նյու–Մեքսիկայից
|
2016
|
ֆ
|
Պատերազմ բոլորի դեմ
|
War on Everyone
|
Բոբ Բոլանո
|
2016
|
ֆ
|
Թափանցիկ գեղեցկություն
|
Collateral Beauty
|
Սայմոն Սքոթ
|
2017
|
ֆ
|
Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկություն
|
CHIPS
|
Ֆրենկ «Պոնչ» Պոնչերելո
|
2017
|
մֆ
|
Իմ փոքրիկ պոնի
|
My Little Pony: The Movie
|
Գրաբեր (հնչյունավորել)
|
2018
|
ֆ
|
Կոտրման ժամանակ
|
A Wrinkle in Time
|
Ռեդ
|
2018
|
ֆ
|
Մրջյուն մարդը և Կրետը
|
Ant-Man and the Wasp
|
Լուիս
|
2018
|
ֆ
|
Քաղաքակրթության մայրամուտը
|
Extinction
|
Պիտեր
|
2018
|
մֆ
|
Հաջորդ սերունդը
|
Next Gen
|
Մոմո
|
2018
|
ֆ
|
Հեծելազոր
|
12 Strong
|
ավագ սերժանտ Սեմ Դիլեր
|
2018
|
ս
|
Նարկոս։ Մեքսիկա
|
Narcos: Mexico
|
Կիկի Կամարենա
|
2019
|
ֆ
|
Դորան և կորուսյալ քաղաքը
|
Dora and the Lost City of Gold
|
Դորայի հայրը
|
2019
|
ֆ
|
Ջեքսի
|
Jexi
|
Քեյ
|
2020
|
ֆ
|
Ֆանտազիաների կղզի
|
Fantasy Island
|
Պարոն Ռորկ
|
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|