«Մակուլատուրա» (անգլ.՝ «Pulp»), ամերիկացի բանաստեղծ և գրող Չարլզ Բուկովսկու վերջին ավարտված վեպը։ Բարդ դետեկտիվ ստեղծագործություն ցինիկ մասնավոր քննիչի մասին, որն իր հետաքննությունների ընթացքում բախվում է ամենաանկանխատեսելի, երբեմն ֆանտաստիկ իրավիճակների։ Գրքի ստեղծման աշխատանքները Բուկովսկին սկսել է 1991 թվականից՝ ծանր հիվանդության ժամանակ, և ավարտել իր մահից քիչ առաջ։ Վեպը լույս է տեսել արդեն հեղինակի մահից հետո «Black Sparrow Press» հրատարակչության կողմից, որը հրատարակել է այնպիսի հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են Փոլ Բոուլզը, Ջոն Ֆանտեն և շատ ուրիշներ։
Աշխատանքի առանձնահատկություններ
Սպառելով իր կյանքի բոլոր սյուժեները՝ Բուկովսկին սկսել է փորձարկել իր համար նոր ժանր՝ դետեկտիվ։ Իր վերջին ստեղծագործության մեջ հեղինակը լիովին բացառել է ինքնակենսագրության տարրերը։ Գրքում կան բազմաթիվ ցինիկ կատակներ և հեգնական դիտողություններ։
Ի տարբերություն Չարլզ Բուկովսկու մնացած վեպերի, այս ստեղծագործության պատմողն ու գլխավոր հերոսը ոչ թե Հենրի Չինասկին է (չնայած սյուժեի մեջ նշված է այս կերպարը), այլ անհաջող մասնավոր դետեկտիվ Նիք Բիլեյնը, որը փորձում է գտնել ֆրանսիացի դասական գրող Սելինին և խուսափողական Կարմիր ճնճղուկին։ Ինչպես ինքը՝ գրողը, այնպես էլ Բուկովսկու կերպարը ցինիկաբար է վերաբերվոում իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, ձիարշավի սիրահար է և չարաշահում է ալկոհոլը[4]։
Լեդի Սմերտ
Գեղեցիկ և խորհրդավոր կին, որը ստեղծագործության մեջ հայտնվում է որպես մահվան մարմնացում։ Լեդին վարձում է Նիք Բիլայնին, որպեսզի նա օգնի իրեն ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի որոնման մեջ, որը իբր ժամանակին խուսափել է բնական մահից։
Ջոն Բարտոն
Բիլեյնի խորհրդավոր հաճախորդը, որը դիմել է դետեկտիվին՝ խնդրելով գտնել ինչ-որ Կարմիր ճնճղուկ՝ անհայտ թռչուն՝ խոստանալով գտնելու դեպքում Թոմին վճարել ամսական 100 դոլար մինչև իր կյանքի վերջը։ Բիլեյնի հակընդդեմ առաջարկին՝ նախապես նրան տալ խոստացված ամբողջ գումարը, նա մերժել է՝ պատճառաբանելով, որ Բիլեյնը անմիջապես կկորցնի գումարը ձիարշավարանում։ Այս կերպարի հեշտությամբ ճանաչելի նախատիպը ամերիկացի Ջոն Մարտինն է՝ «Black Sparrow Press» հրատարակչության սեփականատերը, 1971 թվականից մինչև կյանքի վերջը Չարլզ Բուկովսկու հրատարակիչը
Քննադատական ակնարկներ
«Նյու Յորք Թայմս» թերթի հեղինակ Ջորջ Սթեյդը նշել է, որ «Մակուլատուրա» վեպը ոչ այլ ինչ է, քան Բուկովսկու հրաժեշտը ընթերցողներին մոտալուտ մահից առաջ[5]։