Հրաչիկ Ավագյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչիկ Սարգսի Ավագյան
Ծնվել է1930, մայիսի 22
ԾննդավայրՊառավաքար, Տավուշի մարզ
Մահացել էմարտի 18, 2016(2016-03-18) (85 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1954)
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան

Հրաչիկ Սարգսի Ավագյան (մայիսի 22, 1930(1930-05-22), Պառավաքար - մարտի 18, 2016(2016-03-18)), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1990

Կենսագրություն

1949-1954 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։ 1994 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, «Բնօգտագործման և բնապահպանության» բաժնի վարիչ, 1980-2004 թվականներին եղել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության երկրաբանահետախուզական տրեստի Ազատեկի արշավախմբի պետ, նույն տրեստի բաժնի վարիչ, 1954-1992 թվականներին` Հայաստանի Հանրապետության վարչության համամիութենական տնտեսագիտական միության նախագահի տեղակալ։ 1976-1980 թվականներին աշխատել է Հայաստանի Երկրաբանական Վարչության արշավախմբում՝ որպես երկրաբան Հանքավանի երկրաբանահետախուզական պարտիայում (1954-1956 ), Ղազմայի արշավախմբի գլխավոր ինժեներ՝ տեխնիկական ղեկավար (1956-1959), Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական պարտիայի պետ (1960-1963), Արևիսի ոսկու հանքավայրի հետախուզական պարտիայի պետ (1964), Սիսիանի երկրաբանական արշավախմբի պետ (1965-1970), Ալժիրի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության խորհրդային երկրաբան մասնագետների խմբի ղեկավար (1970-1971), Հայաստանի բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ (1972-1975), Իջևանի քարածխի հանքաերևակման հետախուզական արշավախմբի գլխավոր երկրաբան (1975-1977)[1]։

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են ՀՀ հանքային պաշարների երկրաբանությանը և տեղաբաշխման խնդիրներին։ Հայտնաբերել և հետախուզել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի, Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրերը[2]։

Երկեր

  • Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները։ Ե., 2002։
  • Հայաստանի հանքահումքային ռեսուրսները։ Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2004 թվական, 431 էջ[3]։

Ծանոթագրություններ

  1. Ավագյան Հրաչիկ Սարգսի, ՀՀ ԳԱԱ, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայաստանի հանքահումքային ռեսուրսները

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!