- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Հրաչի Խաչատրյան (հոկտեմբերի 26, 1951(1951-10-26), Բաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական գործիչ, Հայաստանի Գերագույն խորհրդի (1990 թ․), Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր։
Կենսագրություն
Ծնվել է 1951 թ. հոկտեմբերի 26-ին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում։
- 1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ճարտարագետ-ռադիոտեխնիկ։
- 1972-1973 թթ. ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատել է ճարտարագետ,
- 1973-1978 թթ. Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում՝ ճարտարագետ, ավագ ճարտարագետ, խմբի ղեկավար։
- 1978-1983 թթ. և 1986-1990 թթ. Հրազդանի «Մեքենաշինարար» ԱՄ «Հատիս» կենտրոնում եղել է առաջատար ճարտարագետ, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։
- 1983-1986 թթ. Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում՝ ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող[1]։
Քաղաքական գործունեություն
- 1988 թ. Երևանի 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խմբի հիմնադիր նախագահ։
- 1989 թ. հիմնադրել և մինչև 2008 թ. ղեկավարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը։
- 1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ Նախագահին կից Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար։
- 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 180 ընտրատարածք)։ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
- 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Իրավունք և միաբանություն» խմբակցության անդամ։
- 2003-2007 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։
- 2005 թ. եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ծանոթագրություններ