Հուլիոս Կեսարի ողբերգությունը, որը նաև հայտնի է որպես պարզապես Հուլիոս Կեսար (անգլ.՝ Julius Caesar), Վիլյամ Շեքսպիրի ողբերգություն, գրվել է 1599 թ[1], հավանաբար, առաջին անգամ բեմադրվել է նույն թվականին։ Դրանում ներկայացվում են մ.թ.ա. 44 թ. Հուլիոս Կեսարի դավադիր սպանությանը նախորդած և հաջորդած դեպքերը՝ ավարտվելով դավադիրների Ֆիլիպպե քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության և նրանց մահվան տեսարանով։ Այն մեկն է Շեքսպիրի ողբերգություններից, որը գրվել է Հին Հռոմի պատմությունից իրադարձությունների հիման վրա (մյուս ողբերգություններն են՝ «Կորիոլան» ու «Անտոնիոս և Կլեոպատրա»)։