Հարթություն, երկրաչափության հիմնական հասկացություններից, որի անուղղակի սահմանումը սովորաբար տրվում է երկրաչափության աքսիոմների օգնությամբ։ Այդպիսի աքսիոմներից են.
Հարթության հետ երկու ընդհանուր կետ ունեցող յուրաքանչյուր ուղիղ գիծ գտնվում է այդ հարթությունում
Մեկ ուղղի չպատկանող երեք կետով անցնում է մեկ և միայն մեկ հարթություն
Եթե երկու տարբեր հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանց հատումն ուղիղ գիծ է
Նիկոլայ Լոբաչևսկին, շարժումն ու հեռավորությունն ընդունելով որպես հիմնական հասկացություններ, հարթությունը սահմանել է որպես տրված երկու կետից հավասարահեռ կետերի բազմություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 305)։