Դեպի Հորդանան գետ իր ուղու մի մասը հոսում է Նահալ Սնիր Հացբանի արգելոցի միջով։
Հոսք
Գետը սկիզբ է առնում Լիբանանի Վադի Միմես և Նահր ալ-Վաթերի գետերի միախառնումից[4]։ Երկարությունը մոտավորապես 65 կմ է[5]։
Այն ունի քարքարոտ հուն և իր ամբողջ հոսանքի ընթացքում ուժեղ հոսք ունեցող գետ է, ձմռանը ջրի սպառումը կազմում է վայրկյանում մինչև 150 խորանարդ մետր[5]։ Ակունքից դեպի Հասբայա աղբյուրներ թեքությունը կազմում է 2,7 %, այդ հատվածի մեծ մասում Կազզանիի աղբյուրներից դեպի գետաբերան` մոտ 2,2 %[6]։
Ջրագիտություն
Տարեկան հոսքը միջինը կազմում է 135 միլիոն խորանարդ մետր ջուր[5], ինչը տալիս է Հորդանանի տարեկան հոսքի մոտ մեկ քառորդը։ Գետի ջրի քանակությունը մեծապես տարբերվում է կախված սեզոնից. անձրևային սեզոնում օրվա առավելագույն հոսքի և չոր սեզոնի նվազագույն օրական հոսքի միջև ընկած տատանումը հասնում է 400-ի[6]։ Տարեկան առավելագույն հոսքը 300 միլիոն խորանարդ մետր է[5]։ Գետի ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 640 կմ², ներառյալ Բեքաայի հովտի մի փոքր արևելյան հատվածը և Հերմոնի լեռնային զանգվածի հյուսիսարևմտյան լանջը[6], հիմնական ներդրումը կատարում են Լիբանանի Հացբայայի և Կազզանիի[7] (Վազանի) աղբյուրների խմբերը[8], տարեկան համապատասխանաբար 30 և 50 միլիոն խորանարդ մետր ջրով[6]։
Տարեկան միջին հոսքը կազմում է 0,125 կմ³/տարի[9] (3.964 մ³/վ)։
2002 թվականին Ալ-Հասբանիի ջրերի օգտագործման ավելացման Լիբանանի կառավարության ծրագիրը լարվածություն առաջացրեց Իսրայելի հետ և, ըստ վարչապետ Արիել Շարոնի հայտարարության, կարող է դիտարկվել որպես կազուս բելլի[10]։
↑ 3,03,1«Хермон». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Энциклопедический путеводитель по Израилю. И. Торик. Иерусалим, МарТ (2001) 560 стр. ISBN 5-241-00040-2