Հայիթիի 2010 երկրաշարժ, տեղի է ունեցել 2010 թ. հունվարի 12-ին, տեղական ժամանակով ժամը 16։53-ին, Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ շատ հեռու[1]։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաքից արևմուտք, 25 կմ հեռավորության վրա, Լեոգան կոչվող փոքրիկ քաղաքի մոտ։
Ցնցումները
Երկրաշարժի մագնիտուդը (ուժգնությունը) 7 բալ էր։ Դրան հետևեցին բազմաթիվ աֆտերշոկներ, ընդհանուր քանակով՝ առնվազն 52 (4,5 բալ կամ ավելի)՝ հունվարի 24-ի դրությամբ։
Հետևանք
Զոհվել է 316.000 մարդ, վիրավորվել է 311.000 մարդ, անհայտ կորել է 870 մարդ։
Ծանոթագրություններ