Համբուրգի համալսարան (գերմ.՝ Universitat Hamburg), ամենամեծ ակադեմիական կենտրոններից մեկը Գերմանիայում։ Չնայած, որ Համբուրգի համալսարանը Գերմանիայում ամենաերիտասարդ համալսարաններից մեկն է, համալսարանի պրոֆեսորների և շրջանավարտների գիտական հայտնագործությունների և ձեռքբերումների շնորհիվ նրանցից հինգը արժանացել են Նոբելյան մրցանակի և մտել են համալսարանի պատմության մեջ։
Պատմություն
Համբուրգի համալսարանի հիմնադրման ամսաթիվը համարվում է 1919 թվականի ապրիլի 1-ը[11]։ Համալսարանի հիմնադրման նախադրյալը 1613 թվականին Համբուրգում «Ակադեմիական գիմնազիայի» ստեղծումն էր (Akademisches Gymnasium)։ Երկու կիսամյակների ընթացքում գիմնազիայում սովորողները լսում էին դասախոսությունների ընդհանուր դասընթացը, որից հետո անցնում էին մասնագիտացված դասընթացների, բայց ուսանողների սակավության պատճառով գիմնազիան ստիպված եղան փակել։
1895 թվականին գործարար Էդմունդ Սիմերսը շենք է նվիրում հետազոտությունների և դասախոսությունների համար։ Այժմ այդ շենքը Համբուրգի համալսարանի գլխավոր մասնաշենքն է։ 19 - րդ դարում Ակադեմիական գիմնազիայի կողքին ստեղծվել էին բուսաբանական այգի (1821), աստղադիտարան (1833), քիմիական լաբորատորիա (1878), ֆիզիկայի լաբորատորիա (1885) և այլն։ Ակադեմիայի շենքը ընդլայնվում էր, որն էլ հանգեցրեց նրան, որ 1907 թվականին ստեղծվեց «Համբուրգի գիտական կազմակերպությունը», որն աջակցում էր գիտարշավներին և հրատարակությունների հրատարակմանը, իսկ գաղութային ինստիտուտին` 1908 թվականից։ 20 - րդ դարի սկզբին Վերներ ֆոն Մելլը փորձեց միավորել այդ հաստատությունները համալսարանի մեջ, բայց քաղաքային խորհրդարանը մերժեց այդ առաջարկը։ Միայն առաջին համաշխարհային պատերազմից հետո Համբուրգի ժողովրդավարական մտածողությամբ բնակչությունը քվեարկեց «Համբուրգի համալսարան» բացելու մասին և համալսարանի ռեկտոր նշանակեց Վերներ ֆոն Մելին։
Համալսարանի հիմքի վրա ստեղծվել է 4 ֆակուլտետ՝ իրավագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն և բնական գիտություններ։ Բժշկական ֆակուլտետի ստեղծման նախադրյալը Էպենդորֆում կլինիկայի բացումն էր, որը հայտնի դարձավ 19-րդ դարում Մեծ խոլերայի ժամանակ։ 1954 թ.-ին ֆակուլտետների թիվը հասավ վեցի. բաժանվեցին սոցիալ-տնտեսական ֆակուլտետը և իրավաբանական ֆակուլտետը, բացվեց նաև ավետարանական աստվածաբանական նոր ֆակուլտետը։
1919 թվականին համալսարանն ուներ 1729 ուսանող։ 1950 - ական թվականներին ուսանողների թիվը հասավ 6000-ի, 1960-ական թվականներին այդ թիվը կրկնապատվեց, իսկ 1970-ականներին այստեղ բարձրագույն կրթություն են ստացել 19200 ապագա մասնագետներ։ Ներկա պահին Համբուրգի համալսարանում սովորում են 39000 ուսանողներ[11]։
Մագիստրոսական ծրագիր «MiBA - Master of international Business Administration», իրականացվում է Սանկտ -Պետերբուրգի տնտեսագիտական և ֆինանսական համալսաարանի հետ համատեղ[19]
Մագիստրոսական ծրագիր «CORELIS - Cold Region Environmental Landscapes integrated Science», իրականացվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Երկրագիտական ինստիտուտի հետ համատեղ[20]
Նշանավոր աշխատակիցներ և ուսանողներ
Համբուրգի համալսարանում սովորել են և գիտական աստիճան են ստացել.
Հանս Ադոլֆ Կրեբս - բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1953)
Յոհաննես Հանս Դանիել Յենսեն - ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1963)
Հարալդ զուր Հաուսեն - բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)