Կումիր (ռուս.՝ Кумир), Չարըշ գետի ձախ վտակ, ունի 66 կմ երկարություն։
40 կմ երկարությամբ գետը հոսում է խոր կիրճով։ Առավել հայտնի է լողի սիրահարների մոտ։ Այս տարածքում հաշվու են մոտավրապես 17 քարվաստ (ռուս. порог) և 20 սահանք (ռուս. шивера)։ Նրա ամենահայտնի գետաբերանը՝ «Դեվիչի պլյոսը», տեղակայված է Ուստ Կումիր գյուղից ոչ հեռու։ Այստեղ բուռն և արագասլաց Կումիրը վեր է ածվում լուռ, մինչ հատակը պարզ ջրով գետի։
Կումիրի ավազանը լեռնային բյուրեղի և սպիտակ հասպիսի ձևավորման վայր է։
Ամեն տարի հուլիս ամսվա սկզբին այստեղ անց են կացվում ջրային տեխնիկայի և ռաֆտինգի մրցումներ։
Սկսած 2005 թ.-ից ամեն տարի անց են կացվում Ռուսաստանի ռաֆտինգի մրցումներ։ Սովորույթի համաձայն մրցումների անցկացման դաշտը գտնվում է Մենդոյ առվի մոտ։ Մրցումներն անց են կացվում Մենդոյ և Ինտեգրալ առուների գետաբերաններին։
Գետաբերանից 10 կմ հեռավորության վրա գտնվում է մեղվաբուծարանը։ Գետի երկայնքով անցնող ճանապարհը խորդուբորդ է, ավելի հեշտ է ճանապարհն անցնել լրիվ քարշային մեքենաներով։