Կոսովոյի ալբանացիներ (ալբ․՝ Shqiptarët në Kosovë, կոսովարներ, ալբ․՝ Kosovar), թվաքանակով ամենամեծ էթնիկ խումբը Կոսովոյում։
Ըստ 1991 թվականին Հարավսլավիայում անցկացված մարդահամարի տվյալների, որն ալբանացիները բոյկոտել են, Կոսովոյում ապրում էին 1,596,072 մլն էթնիկ ալբանացիներ (բնակչության 81,6 %-ը)։ 2000 թվականի տվյալներով նրանց թիվը կազմել է 1,584,000-ից մինչև 1,733,600 (բնակչության 88%-ը)։ Ներկայում նրանք կամզում են երկրի բնակչության 92,93%-ը։
Կոսովոյի ալբանացիներն էթնիկ ալբանացիներ են, որոնք ծագել են այդ տարածաշրջանում՝ անկախ այն հանգամանքից, թե ապրում են արդյոք Կոսովոյում։ Կոսովոյի պատերազմից հետո Կոսովոյի ալբանացիների մեծ սփյուռք է ձևավորվել հիմնականում Գերմանիայում և Շվեյցարիայում։ Ենթադրվում է, որ 500 000 Կոսովոյի ալբանացիներ ապրում են Շվեյցարիայում կամ Գերմանիայում (մոտ 300,000 Գերմանիայում և 200,000 Շվեյցարիայում), ինչը կազմում է Կոսովոյի ալբանացիների ընդհանուր թվի մեկ հինգերորդը[2][3][4]։
Պատմություն
Կոսովոյում ալբանացիների բնակության առաջին վկայությունները վերաբերում են Միջնադարին։ Էթնիկական նույնականությունը գոյություն չի ունեցել ալբանական և էթնիկական մյուս խմբերի շրջանում Կոսովոյում Օսմանյան գերիշխանության տարիներին։ Դրա փոխարեն հիմնվել են սոցիալ-մասնագիտական, սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային նույնականություններ։ Երբեմն հարաբերությունները մուսուլմանների և քրիստոնյաների միջև սրվել են։
↑Exakt antal är okänt; Makedonien har en albansk minoritet på 25%. Omkring 250,000 kosovoalbaner flyttade till Makedonien under Kosovokriget,[1][2][3] men det är okänt hur många som stannade kvar efter kriget.