Ունի չորս լար։ Լարվածքը ի տարբերություն մյուս աղեղնավոր նվագարանների կվարտային է։ Նվագում են կանգնած, կամ նստած բարձր աթոռի վրա։ Հիմնականում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբում։ Երբեմն օգտագործվում է կամերային անսամբլներում և ջազում։
Կոնտրաբասները հիմնականում ունեն 4 լար՝ սոլ, ռե, լա, մի։ Լարվածքը կվարտային է։ Բայց նաև հանդիպում են 3 կամ 5 լարանի կոնտրաբասեր։ Նրանց պարտիան գրվում է բասի բանալիում, բայց իրականում կոնտրաբասերի նվագած երաժշտությունը լսվում է մեկ oկտավա ավելի ցածր։ Բասի բանալիում (թավջութակների ռեգիստրում) գրվում է ավելի հեշտ կարդացվելու նպատակով։ Վաղ դասականները կոնտրաբասներին առանձին պարտիա չէին տալիս և նրանք կրկնապատկում էին թավջութակների պարտիան։ Ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտորները սկսեցին կոնտրաբասին տալ առանձին պարտիա։ Առաջին կոմպոզիտորը, որը արել է այս քայլը գերմանացի Լյուդվիգ վան Բեթհովենն է։
Կոնտրաբասի հիմնական դերը նվագախմբում հանդես գալն է (մոտ 8)։ Բայց կամերային երաժշտության բնագավառում հանդիպում են շատ ստեղծագործություններ, որտեղ կոնտրաբասը կարևոր դեր է կատարում։ Սոլո կամ դաշնամուրային նվագակցությամբ նույնպես հանդես է գալիս կոնտրաբասը, բայց ավելի հազվադեպ։
Նշենք նաև որ կոնտրաբասը ջազ երաժշտության անբաժան մասն է կազմում (նվագվում է առանց աղեղի)։
Հայտնի կոնտրաբասիստներ
Ռոդիոն Ազարխին
Ջովաննի Բոտտեզինի
Վլադիմիր Վոլկով
Դոմենիկո Դրագոնետտի
Հարի Կարր
Սերգեյ Կուսեվիցկի
Չարլզ Մինգուս
Իոհաննես Շպերգեր
Կլաուս Շտոլլ
Վյուդվիգ Շտրայխեր
Գրականություն
Азархин Р. Контрабас. - М.։ Музыка, 1978
Доброхотов Б. Контрабас։ история и методика. - М.։ Музыка, 1974
Раков Л. Отечественное контрабасовое искусство ХХ века (20-80-е годы). - М.։ Консерватория, 1993
Раков Л. История контрабасового искусства. - М.։ Композитор, 2004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 583)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!