Կոնս (լատին․՝ Consus), հռոմեական աստվածություն, որն, ըստ երևույթին, հովանավորում էր ցորենի ծլարձակումը հողում։ Կոնսին ձոնված է եղել ընդգետնյա զոհասեղան, որը գտնվել է Հռոմի Մեծ Կրկեսի մեջտեղում։ Այս զոհասեղանը ցույց էին տալիս միայն Կոնսի պատվին նշվող տոնի՝ կոնսուալիաների ժամանակ։ Ըստ ավանդության, Կոնսի պատվին առաջին տոնը հաստատել է Հռոմուլոսը սաբինուհիներին առևանգելուց անմիջապես հետո։
Հին հռոմեական դիցաբանություն |
---|
| Քրմեր | | |
---|
| Հավատալիքներ և ծեսեր | |
---|
| Գլխավոր աստվածներ | |
---|
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ | |
---|
| Անձնավորում | |
---|
|