Կիմզեե (գերմ.՝ Chiemsee; բավ․՝ Boarische Meer), քաղցրահամ լիճ Բավարիայում, Գերմանիա[1]։ Գտնվում է Մյունխենից 70 կմ արևելք, Ռոզենհայմ և Զալցբուրգ լեռների միջև։ Տեղի բնակիչները լիճը անվանում են «Բավարիական ծով»։ «Ծով» են թափվում Տիրոլեր Ահեն և Պրին գետերը իսկ լճից սկիզբ է առնում Ալց գետը։
Կան երկու հիմնական կղզիներ՝ Հերեկիմզեե (գերմ.՝ Herrenchiemsee, «Տղամարդու», ավելի խոշոր) և Ֆրաունկիմզեե (գերմ.՝ Frauenchiemsee, «Կանացի»)։ «Տղամարդու» կղզում է գտնվում Հերինկիմզե ամրոցը, կառուցվել է Բավարիական վերջին արքա Լյուդվիգ 2-րդի կողմից, 1878 թվականին։ «Կանացի» կղզում կա հին կուսանոց, կառուցված 782 թվականին։
Լճի շրջակայքը ռեկրեացիոն գոտի է։ Լճում ապրում է իշխան տեսակի ձուկ։
2001 թվականին Կիմզեեում սիրողական ջրասուզակի կողմից հայտնաբերվել է ոսկե կաթսա։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Michael Lohmann. Chiemsee-Naturführer. — Landesbund für Vogelschutz, Prien 1988.