Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց ավանդական թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Մ․ թ․ 17 թվականից Կապադովկիան դարձել է Հռոմեական նահանգ, իսկ Մաժաքը՝ ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա։
Քաղաքը թուրքերենում կոչվում է Կայսերի, որը թուրքերենի հնչյունաբանությանը հարմարեցված «Կեսարիա» անվանումն է[2]։
Աշխարհագրություն
Քաղաքի մոտ գտնվում է Այվասիլ լեռնագագաթը[3], իսկ շրջակայքում՝ Կարմիրավան քաղաքի մոտ, Խորխունջաձորը[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 386)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!