Կարլտոնի համալսարան (անգլ.՝ Carleton University), համալսարան, որը գտնվում է ԿանադայիՕտտավա քաղաքում։ Պատմականորեն տեղակայված է Կարլտոն շրջանում, 1960-ականներին միավորվել է Օտտավայի հետ, որտեղից էլ ստացել է իր անունը։ Որպես փոքր քոլեջ հիմնադրվել է 1942 թվականին, իսկ համալսարանի կարգավիճակ ստացել է 1957 թվականին։ Ներկայումս այն ներառում է 65 տարբեր առարկաների ծրագրեր։ Մինչ Օտտավայի համալսարանը, որն ավելի բարձր է վարկանիշում, ներառում է 2 լեզուներով ծրագրեր (անգլերեն և ֆրանսերեն), համալսարանում միայն անգլիախոսներ են։ 21-րդ դարի սկզբին համալսարանն ուներ ավելի քան 2000 աշխատակից և մոտ 23000 ուսանող։ Ընդգրկված է Կանադայի ամենաուժեղ համալսարանների տասնյակում։
Ղեկավարում
Համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրել են, մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրներ Գերհարդ Հերցբերգը և Լեսթեր Փիրսոնը (վերջինս նաև Կանադայի նախկին վարչապետ), Կանադայի շքանշանի վեց կրողներ։ Համալսարանի ներկայիս ռեկտորը Պատվավոր Հերբ Գրեյն է՝ երկարամյա պատգամավոր և նախկին նախարար Պ.Տրյուդոյի և Ջ.Կրետյենի կառավարության ժամանակներում, ով մահացել է 2014 թվականին[13]։
Վարկանիշ
2010 թվականին The Times-ը դասակարգել է Կարլտոնի համալսարանն իր համալսարանների վարկանիշում 201-րդն աշխարհում և 10-րդը Կանադայում[14]։
Ծեսեր և ավանդույթներ
Համալսարանի ուսանողների ավանդական համայիլը Ագռավն է։ Ուսանողական թերթը կոչվում է «Շարլատան» (The Charlatan)։
Համագործակցություն կանադական ուժերի հետ
Ամեն ամառ համալսարանի մի քանի սրճարանները զեղչերով սնունդ են տրամադրում Կանադայի զորքերի արարողակարգային գվարդիայի պահակներին։ Պահակները կատարում են պահակախմբի փոփոխության արարողությունը խորհրդարանում, Ռիդոյի սրահում և պատերազմի հուշահամալիրում։ Հունիս-օգոստոս ամիսներին գվարդիականները նույնպես արարողակարգային վարժություններ են կատարում Կարլտոնի համալսարանում։
Կարլտոնի համալսարանը մասնակցում է «Հերոս» (Project Hero) նախագծին, գեներալ Ռիք Հիլերի կրթաթոշակային ծրագրին՝ կանադական զորքերի մահացած անձնակազմի ընտանիքներին օգնելու համար[15]։
Հետաքրքիր փաստեր
Ի պատիվ համալսարանի անվանվել է հազվագյուտ սիլիկատային միներալկարլտոնիտը, որը մինչ այժմ հայտնաբերվել է միայն Մոն Սենտ-Հիլայի հանքավայրում (Քվեբեկ)։