- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մարգարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Վաչիկի Մարգարյան (հունվարի 25, 1962(1962-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
Աշխատանքային գործունեություն
- 1978-1979 թթ. - աշխատել է Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության շինվերանորոգման վարչությունում որպես բանվոր։
- 1984 թ. - աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանում որպես ինժեներ-կարգավորող։
- 1984-1993 թթ. - աշխատել է «Հայավիակոմպլեքս» արտադրական միավորման «Հրազդան» և «Միկրոպրոցեսոր» գործարաններում որպես ինժեներ, տեղամասի պետ, արտադրամասի պետի տեղակալ, գլխավոր ինժեների տեղակալ, այնուհետև՝ գլխավոր ինժեներ։
- 1993-2004 թթ. - զբաղվել է տնտեսական գործունեությամբ։
- 2004-2007 թթ. - եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ։
- 2007-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ։
- 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից[1]։
- Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ