Կաշուբներ (կաշուբերեն՝ Kaszëbi, լեհ.՝ Kaszubi; գերմ.՝ Kaschuben[3]), արևմտյան սլավոնների էթնիկ խումբ (ռուսական աղբյուրներում երբեմն նշվել էեն որպես լեհեր)[4], որ ապրել և ապրում է լեհական Պոմորիեի մի հատվածում[5]։ Համարվում են Պոմերանիա պատմական մարզի Կաշուբիա անվանվող տարածքի բնիկներ[6]։ Խոսում են կաշուբերեն, որը դասվում է առանձին լեզուների շարքին[7], թեև բավականին մոտ է լեհերենին[8] և կարող է դիտարկվել որպես վերջինիս բարբառ[9][10]։ Ցեղանունը լատիներեն (Cassubitae) ձևով առաջին անգամ հիշատակվել է XIII դարի որոշ ձեռագրերում, մասնավորապես «Լեհաստանի, Ռուսիայի և նրանց հարևանների մասին մեծ տարգրություն»-ում, որը հայտնի է նաև «Մեծ Լեհաստանի տարեգրություն» խորագրով։ Կաշուբների մեծ մասը ըստ դավանանքի կաթոլիկներ են։ Որոշակի տոկոս են կազմում բողոքական-լյութերականները։
Կաշուբյան ազգային տարածքի ոչ պաշտոնական մայրաքաղաք է համարվում Կարտուզի քաղաքը։ Խոշոր քաղաքներից տոկոսային հարաբերակցությամբ համեմատաբար մեծ թվով կաշուբներ են ապրում Գդինիայում։ Կաշուբների մեծ մասի հիմնական զբաղմունքն սկզբնապես եղել է ձկնորսությունը, իսկ ներկայումս զբոսաշրջային բիզնեսն է։ Կաշուբների ազգային ինքնատիպության ու ավանդույթների պահպանման մասին հոգ տանող գլխավոր կազմակերպությունը Կաշուբա-պոմորյան միությունն է։
Ընդունված է համարել, որ Լեհաստանում ապրող կաշուբների թիվը տատանվում է 200.000-ից 300.000-ի միջև[11],
Կանադայի կաշուբների թիվը՝ 10—20 հազար[2]: Ըստ այլ աղբյուրների այդ թիվը 50 հազարից մինչև 500 հազար Է։
Տարբեր շրջաններում ապրող կաշուբների մոտ նկատվել ու նկատվում են խոսվածքային և մշակութային տարբերություններ, որոնց հետևանքով առաջացել են համեմատական կարգով առանձնացվող ենթաէթնիկ խմբեր[12][13]։ Այդ խմբերի անվանումները, որպես կանոն, կապված են, նրանց բնակության վայրի տեղանքի բնույթի հետ. անտառաբնակներ (կաշուբերեն՝ lesôcë), ծովայիններ (mòrzanie), բարբառային առանձնահատկությունների հետ. բիլյակներ (bëlôcë), գոխեր (gôchë, gôchòwie), ինչպես նաև դասակարգային առանձնահատկությունների հետ. պարչանյան շլյախտա (parcanô szlachta)[14][15]:
Polish Cultural Institute (2001 թ․ հուլիս). «The Kashubian Polish Community of Southeastern Minnesota (MN) (Images of America)». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Borzyszkowski J.: The Kashubs, Pomerania and Gdańsk; [transl. by Tomasz Wicherkiewicz] Gdańsk : Instytut Kaszubski : Uniwersytet Gdański ; Elbląg : Elbląska Uczelnia Humanistyczno-Ekonomiczna, 2005, 83-89079-35-6
Obracht-Prondzyński C.: The Kashubs today : culture, language, identity; [transl. by Tomasz Wicherkiewicz Gdańsk : Instytut Kaszubski, 2007, 978-83-89079-78-7
Szulist W.: Kaszubi w Ameryce : Szkice i materiały, MPiMK-P Wejherowo 2005 (English summary).