Ծրար (գերմ.՝ Kuvert[1], ֆր.՝ couvert, couvrir՝ ծածկել), թղթերի կամ հարթ առարկաների պահպանման, փոխանցման պատյան։ Ամենատարածվածները փոստային ծրարներն են (նամակ)։
Նկարագրություն
ՌԴ ԳՕՍՏ-ում «s:ГОСТ Р 51506-99|ГОСТ Р 51506-99։ Փոստային ծրարներ։ Տեխնիկական պահանջներ։ Հսկման մեթոդներ» (2000) տրված է հետևյալ բնորոշումը․
Ծրարը թղթից կամ այլ հարմար նյութից պատրաստված հարթ, ուղղանկյունաձև պատյան է, որը փակվում է կպչուն կամ ինքնասոսնձվող, իր կողմերից մեկի երկարությամբ տեղադրված կափույրով։
ԳՕՍՏ-ը թույլատրում է օգտագործել ոչ թափանցիկ տպագրական թուղթ։
Դասակարգում
ՌԴ «s:ГОСТ Р 51506-99|ГОСТ»-ի համաձայն ծրարները դասակարգվում են հետևյալ կերպ․
չափերով,
պատուհանների առկայությամբ,
կափույրի տեղադրման դիրքով,
վայրը բացատրող և գրառման հերթականությունը նշող ցուցումների առկայությամբ,
շրջանառությամբ,
արտաքին տեսքի ձևավորմամբ։
Ըստ չափի և պատուհանի առկայության
Չափերից կախված առանձնացնում են հետևյալ տիպի ծրարները՝ С6, DL (հարսանեկան հրավերների համար), C5, C4 և B4․
114 × 162 մմ (С6), 110 × 220 մմ (DL), 162 × 229 մմ (C5) չափերով ծրարները կարող են պատրաստվել ուղարկողի և ստացողի հասցեները նշող պատուհաններով և դրանք նշվում են՝ C6/О; DL/О; C5/О։
Ըստ կափույրի տեղադրման դիրքի
Կախված կափույրի դիրքից առանձնացվում են երկու տեսակ․
Ծրարներ կափույրի կողմնային դիրքով, որոնց մոտ կափույրի ծալվածքը համընկնում է ծրարի ձախ կողմին համեմատած դիմային կողմի հետ։
Ծրարներ կափույրի վերին դիրքով, որոնց մոտ համընկնում է ծրարի երկարությանը համեմատած դիմային կողմի հետ։
Ըստ հասցեի տեղադրման
Հասցեի գրելու տեղից, ցուցումներից, հերթականությունից կախված ծրարները առանձնացնում են երկու խմբի․
Ծրարներ, որոնց վրա առկա են հասցեն գրելու ուղղորդող գծեր։
Ծրարներ, որոնց վրա առկա են հասցեն գրելու տարածքը սահմանափակող անկյունային տարրեր։
Ըստ շրջանառության
Ըստ շրջանառության ծրարներն առանձնացնում են երկու խմբի․
Ծրարների արտաքին երեսը ձևավորում են վեցանիշ կոդ ունեցող դրոշմակնիքով, ստացողի հասցեն գրելու բաժնում հուշող բառերով՝ «ում», «որտեղ», ուղարկողի հասցեն գրելու բաժնում՝ «ումից», «որտեղից», նաև փոստային ինդեքսը գրելու համար նախատեսված շրջանակով, որի վրա գրված են «ստացողի բնակության վայրի ինդեքսը» և «ուղարկողի բնակության վայրի ինդեքսը» հուշող բառերը։
Միջազգային ծրարների արտաքին երեսը ձևավորում են եռանիշ կոդ ունեցող դրոշմակնիքով, որի վրա գրված են «555» ինդեքսը և ուղարկողի հասցեն գրելու բաժնում «ուղարկողի հասցեն» հուշող բառերով։
Ըստ արտաքին տեսքի ձևավորման
Ըստ արտաքին տեսքի ձևավորման ծրարները բաժանվում են հետևյալ տեսակների․
Առանց դրոշմանիշի սովորական։
Առանց դրոշմանիշի պատկերազարդ։
Դրոշմանիշով սովորական։
Դրոշմանիշով պատկերազարդ։
Ավիափոստային ծրար
ՄԻջազգային ծրարները նախատեսված են օդային տրանսպորտով տեղափոխման համար, նշում են «А» տառով։ Միաժամանակ ծրարի ձևավորման մեջ մտնում են նրա դիմային երեսին «PAR AVION (АВИА)» ստորագրությունը և ծայրերին տարբեր գույների գծերով եզրանշումը։
Նյութ
Ծրարները պատրաստվում են տարբեր նյութերից, հիմնականում թղթի տարբեր տեսակներից և թղթանման նյութերից։
Պատմություն
Ծրարը հայտնագործել է թղթի վաճառքով զբաղվող Ս․ Կ․ Բրյուերը (անգլ.՝ S. K. Brewer) 1820 թվականին, Բրայտոնում[3]։ Չինաստանում կարմիր գույնի ծրարներով հիմնականում փող են նվիրում։
Стефанов С. И. Реклама и полиграфия: опыт словаря-справочника. — М.: Гелла-принт, 2004. — 320 с: ил. — (Рекламные технологии). — ISBN 5-901008-29-4. [См. Конверт.](Ստուգված է 20 Հունիսի 2016)։
Филателистический словарь / Сост. О. Я. Басин. — М.: Связь, 1968. — 164 с. (Ստուգված է 23 Հունիսի 2009)։
Արտաքին հղումներ
«Почтовый конверт». Входы: Средства почтовой связи. Глоссарий.ru; Web-and-Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
«Конверт». Русско-английский толковый словарь филателистических терминов — К. Юный филателист. Белпочта. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.